Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զատուլին․Մարդու լեզուն չի պտտվում ՌԴ և ՀՀ հարաբերությունները դաշնակցային անվանել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Alpha News-ի եթերում մեկնաբանել է Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները՝ ամփոփելով 2023 թվականը, և նշել, որ ներկայիս հարաբերությունները ցանկալիից հեռու է, և դրանք իսկապես դաշնակցային անվանելը բավականին դժվար է:

«Կցանկանայի, որ հարաբերությունները շատ ավելի լավ լինեին, որպեսզի այս Ամանորին մենք հնարավորություն ունենայինք շնորհավորելու միմյանց վերելքի, մեր երկրների հարաբերությունների զարգացման կապակցությամբ, բայց, ցավոք, ես դա չեմ կարող անել։ Անցնող տարին ողբերգական էր Լեռնային Ղարաբաղի և հայ բնակչության համար։ Համոզված եմ, որ մտածող մարդիկ բուն Հայաստանում, և ոչ միայն Հայաստանում, այլ նաև այստեղ՝ Ռուսաստանում, ամբողջ աշխարհում, որտեղ հայեր են ապրում, շատ ծանր են տանում այս ամենը։ Սա շատ ծանր  պատմություն է։

Ինչ վերաբերում է անմիջականորեն Ռուսաստանի և Հայաստանի  հարաբերություններին։ Այս ամբողջ տարվա ընթացքում մենք հետևել ենք, թե ինչպես է Հայաստանի ղեկավարությունը կաշվից դուրս գալիս, որպեսզի իր բոլոր խնդիրները, այդ թվում՝ իմիջային, բարդի Ռուսաստանի վրա: Խաղալ հայ ժողովրդի հույզերի ու զգացմունքների վրա, որպեսզի իր վրայից հանի պատասխանատվությունը և կատարվածի համար մեղավոր հայտարարի Ռուսաստանին, ինչի հետ ես ոչ մի կերպ չեմ կարող համաձայնել։ Ես ինքս տեսնում եմ Ռուսաստանի գործողություններում թերությունները և նրա հնարավորությունների բացակայությունը։ Սա կնշանակի, որ Հայաստանը պարզապես անկախ, ինքնիշխան երկիր չէ, որը պատասխանատու չէ իր գործողությունների համար։ Իսկ Հայաստանի՝ որպես պետության, գործող իշխանության գործողություններն այն են, որ Հայաստանը պաշտոնապես հրաժարվել է և, ի դեպ, շարունակում է հրաժարվել Լեռնային Ղարաբաղի իր հայրենակիցներից։

 

Ավելի քան 100 հազար մարդ ստիպված է եղել լքել հարազատ վայրերը և տեղափոխվել Հայաստան։ Մենք բոլորս կարող ենք պատկերացնել, թե ինչ վտանգների, դժվարությունների հետ էր կապված այս քայլը: Մենք գիտենք, որ այս թվի առնվազն մեկ քառորդն արդեն լքել է Հայաստանը։ Եվ, ինձ թվում է, Հայաստանի իշխանությունները, վախենալով այս մարդկանցից, ամեն ինչ անում են, որ նրանց խրախուսեն հեռանալ Հայաստանից։

Ինչպես գիտեք, ինձ արդեն մեկուկես տարի արգելել են մուտք գործել Հայաստան, բայց ես, իհարկե, պահպանում եմ շփումները, հարցնում եմ նրանց, ովքեր հնարավորություն ունեն մեկնել Հայաստան կամ վերջին շրջանում եղել են այնտեղ։ Հիմա տեսնում եմ, որ Երևանը ծաղկում է, գոնե արտաքուստ այդպես է երևում։ Տնտեսությունը վերելք է ապրում, այդ թվում նաև այն պատճառով, որ 17000 պատժամիջոցների ենթարկված Ռուսաստանը, այսօր, կարելի է ասել, Հայաստանում ներդրել է և՛ մարդկանց, և՛ փող։ Մեր համաքաղաքացիները Հայաստան են տեղափոխվել Ռուսաստանից՝ իրենց հետ բերելով իրենց հնարավորություններն ու գումարները։ Եվ այս ամենը միասին վերցրած, ներառյալ զուգահեռ ներմուծումները, որոնք իրականացվում են Հայաստանով, յուրատեսակ խթան են դարձել Հայաստանի տնտեսության համար։

Եվ չնայած այն հանգամանքին, որ թվում էր, թե Հայաստանի օբյեկտիվ շահը պետք է լինի Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանումը, Հայաստանի իշխանությունն իր խնդիրը բաժանեց երկու մասի։ Քաղաքական առումով նա ավելի ու ավելի է հեռանում Ռուսաստանից և ցուցադրում է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները խզելու իր ցանկությունը։ Հայաստանը չի գալիս այս կառույցներում անցկացվող ընդհանուր միջոցառումներին։ Միևնույն ժամանակ նա շրջում է արևմտյան մայրաքաղաքներով՝ հարաբերություններ հաստատելով կոլեկտիվ Արևմուտքի, առանձին արևմտյան երկրների հետ, այդ թվում՝նաև նրանց հետ, որոնք, ռուսաֆոբիայի առումով, ինչպես ասում են, «մնացյալներից առաջ են»: Ընդունում է Էստոնիայի վարչապետին, հանդիպում Զելենսկու հետ և այլն։ Իհարկե, այսօր մարդու լեզուն չի պտտվում  Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններն իսկապես դաշնակցային անվանել»,- նշել է Կոնստանտին Զատուլինը։

Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности
Самое популярное