Լուիս Սուարեսը կմիանա Մեսիին․ ամերիկյան ակումբի հետ բանավոր պայմանավորվածություն կա
ՍՊՈՐՏԼուիս Սուարեսը պատրաստվում է մեկ տարվա պայմանագիր ստորագրել «Ինտեր Մայամիի» հետ։ Այս մասին իր սոցցանցային էջերում հայտնել է իտալացի ֆուտբոլային լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նա պայմանագիրը կստորագրի ազատ գործակալ կարգավիճակով։
Ըստ նրա՝ նոյեմբերից սկսած բանավոր պայմանավորվածություն է եղել, որը պաշտոնական կդառնա հայտարարությամբ:
«Պայմանագիրն ուժի մեջ կլինի մեկ մրցաշրջանով, բայց ևս մեկ տարով՝ մինչև 2025 թվականը երկարաձգելու հնարավորությամբ»,- հավելել է Ռոմանոն։
Ամերիկյան ակումբի խաղացողներ են նաև «Բարսելոնայի» նախկին խաղացողներ Լիոնել Մեսին, Խորդի Ալբան, Սերխիո Բուսկեցը։