Ռոնալդուի և «Յուվենտուսի» միջև դատական վեճը կշարունակվի. ի՞նչ է հայտնի
ՍՊՈՐՏՊորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ-Նասրի» ավագ Կրիշտիանու Ռոնալդուի և իտալական «Յուվենտուսի» միջև դատական վեճը կշարունակվի 2024 թվականին։ Գրել է Goal-ը։
Վեճը կապված է 19,5 միլիոն եվրոյի սառեցված աշխատավարձի հետ, որը դեռ պորտուգալացի գոլահարին չի վճարվել։
2023 թվականի հունիսին Ռոնալդուն դատի է տվել «Յուվենտուսին» չվճարված աշխատավարձերի պատճառով։ Աշխատավարձի վճարումը սառեցվել էր COVID-19 համաճարակի ժամանակ։ Դեկտեմբերի 20-ին երկու կողմերն էլ եղել էին դատարանում՝ իրենց փաստարկները ներակայացնելու համար։
Արբիտրաժային դատարանը, հավանաբար, վճիռը կհրապարակի հաջորդ տարվա ապրիլին։