ԵՄ-ն փորձել է Երևանին և Բաքվին ներքաշել իր պատժամիջոցային ջանքերի մեջ. Զախարովա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան եվրոպացի պաշտոնյաներին աճպարարներ է անվանել այն բանից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը հայտնվել են երրորդ երկրների ցանկում, որոնք պաշտպանել են այսպես կոչված «Մագնիտսկու եվրոպական ակտը»:
Զախարովայի կարծիքով, դա Բրյուսելի ջանքերն են, սոսկ դատարկ և ոչ կառուցողական միջոցներ են, որոնք ձեռնարկվում են միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտմամբ։
Ներկայացուցչի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի հայտնվելու, ապա անհետանալու պատմությունը Բրյուսելի նեոգաղութատիրական մտածողության վառ օրինակ է։
Զախարովան նաև մեղադրել է ԵՄ-ին Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին միջամտելու մեջ: