Երկու ոսկի, երեք արծաթ և երեք բրոնզ՝ Վրաստանի բռնցքամարտի առաջնությունից
ՍՊՈՐՏԲաթումիում կայացած բռնցքամարտի Վրաստանի ազգային առաջնությունից Ախալքալաքի մարզահամալիրի սաները վերադարձել են ութ մեդալով։ Ախալքալաքի մարզահամալիրի ութ մարզիկներն էլ ընդգրկվել են ազգային հավաքականի կազմում։
Երիտասարդների տարիքային խմբում երկրորդ հորիզոնականն են գրավել Գրիշա Էլիզբարյանը՝ 48 կգ քաշային կարգում և Սամվել Ղազարյանը՝ 80 կգ քաշային կարգում։ Երրորդ հորիզոնականն են գրավել Ժիրայր Սահարյանը՝ 60 կգ քաշային կարգում և Սերոբ Մանասյանը՝ 57 կգ քաշային կարգում:
Մեծահասակներից՝ առաջին հորիզոնականն են գրավել Գոռ Այվազյանը՝ 54 կգ քաշային կարգում և Արտյուշ Գոմցյանը՝ 60 կգ քաշային կարգում։ Արտյոմ Յորդանյանը 86 կգ քաշային կարգում գրավել է երկրորդ հորիզոնականը, իսկ երրորդ հորիզոնականն է զբաղեցրել Արշակ Էլիզբարյանը՝ 75 կգ քաշային կարգում։
Ինչպես Jnews-ի հետ զրույցում հայտնել է Ախալքալաքի մարզահամալիրի տնօրեն Ատոմ Էլիզբարյանը, սա մեծ արդյունք է, քանի որ բոլոր ութ մարզիկները վերադարձել են մեդալով, հավաքականի կազմում են և թիմային լավագույն հնգյակում։