Խոշոր վթար՝ Ձորաղբյուր-Աբովյան ճանապարհին. բախվել են Nissan և Hyundai մեքենաները. վիրավորներ կան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ դեկտեմբերի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհին բախվել են 61-ամյա Հենրիկ Ա.-ի վարած Nissan մակնիշի և 33-ամյա Հայկ Մ-ի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Hyundai-ի վարորդ Հայկ Մ.-ն, Nissan-ի ուղևորներ 58-ամյա Շահանդուխտ Ա.-ն և 37-ամյա Հելբերտ Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է եղել, քանի որ Կոտայքի ճանշինը ժամանակին չի մշակել ճանապարհները, լցրել աղ ու ավազ, և միայն վթարից ժամեր անց են ժամանել դեպքի վայր ու սկսել աղ ու ավազ լցնել ճանապարհին, իսկ ճանշինի աշխատող ներկայացող տղամարդն ասում էր, որ իրենք գիշերը 3-ից ճանապարհն էին մշակում, մինչդեռ հավաքվածները նշում էին, որ նրա ասածը իրականությանը չի համապաստախանում: