Ջուր չի լինելու․ Veolia-ն զգուշացնում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում դեկտեմբերի 18-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 18-ին ժամը 10:00-15:00-ն կդադարեցվի Ռոստոմ, Աղյուսագործներ, Տոլստոյ, Գրողներ, Արհեստավորներ, Ս.Վրացյան փողոցների, Նար Դոս 30-150 տների, Քրիստոփորի 30-174 տների, Տիգրան Մեծի Պող. 23, 25, 27, 29, 31 կենտ համարի շենքերի, Քաջազնունու 10 շենքի, 1-106 տների, Ե.Քոչար 1, 3, 5, 7, 19, 21, 23 կենտ համարի շենքերի , 2/2-8/6 զույգ համարի տների, Վարդանանց 22 շենքի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 18-ին ժամը 10:00-15:00-ն կդադարեցվի Դավթաշեն 3 թաղ. 6-7/39 շենքերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: