Աշխարհաքաղաքականությունը խառնվեց. Արդյո՞ք կստեղծվի մոտ 100 միլիոն դոլլարանոց «չոր նավահանգիստ» Գյումրիում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐAkcent.site-ն գրում է, որ Գյումրիում «չոր նավահանգստ»-ի նախագիծը պետք է ավարտվի մինչև դեկտեմբերի 22-ը, ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի խորհրդական Չարլզ Մալասը:
«Չոր նավահանգստ»-ը կարող է սկսել գործել 2025 թվականից, թեև նախագծի հաջողությունը կախված կլինի բացառապես աշխարհաքաղաքականությունից։ Մինչ այդ Հայաստանի հանրային ներդրումների կոմիտեն պետք է հաստատի հոլանդական MTBS ընկերության մշակած նախագիծը։ Դրանից հետո կընտրվի «չոր նավահանգստի»-ի օպերատորը։ Հայաստանի կառավարությունը պատրաստվում է Գյումրին վերածել լոգիստիկ հանգույցի, որով բեռները կգնան Ռուսաստան, Վրաստան, Իրան և նույնիսկ Թուրքիա։ Նաև Գյումրիում գործելու է արդյունաբերական պարկ, որի արտադրանքը նույնպես կարտահանվի հարևան երկրներ։
Ճիշտ է, այս ամենը դեռ պլանների մեջ է։ «Չոր նավահանգստի»-ի նախագիծը կարժենա մոտավորապես 90 միլիոն դոլար, իսկ կառուցումը կտևի գրեթե մեկ տարի: Բայց խոստանում են դրանից հետո մշակել տարեկան մինչև 100 հազար կոնտեյներ (համեմատության համար Բաթումում լինում է ավելի քան 200 հազար, իսկ Նովոռոսիյսկում 800 հազար)։
Գյումրին դեպի ծով ելք չունի, սակայն «չոր նավահանգիստ»-ը սահմանակից կլինի Գյումրու միջազգային օդանավակայանին, երկաթուղուն և Հյուսիս-Հարավ մայրուղուն։ Ճիշտ է, նախագծի հաջողությունն ամբողջությամբ կախված կլինի հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարներից, որոնք այժմ երկուստեք փորձարկվում են ամրության տեսակետից։ Ի վերջո բանն այն է, որ Ռուսաստանը հայկական արտադրանքի ամենամեծ շուկան է և Հյուսիս-Հարավ ծրագրի հիմնական շահառուն, և «չոր նավահանգիստ»-ը չի կարող գործել միայն իրանական կամ թուրքական ուղղություններով:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը