Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Որպես արցախցի՝ թույլ չեմ տվել, որ Փաշինյանն Արցախը ճանաչի Ադրբեջանի կազմում». Հադրութի վարչական շրջանի ղեկավար (168.am)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հադրութից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված բնակիչներն արդեն 3 տարի շարունակ բախվում են տարբեր խնդիրների։ Չունենալով աշխատանք, մշտական բնակության վայր, շատերն ամիսը 2-3 անգամ բնակարան, բնակության վայր են փոխում։

Այս տարվա սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում բռնի տեղահանված արցախահայերին ՀՀ կառավարությունը տրամադրում է  որոշակի սոցիալական աջակցություն, իսկ 2020 թվականին բռնի տեղահանվածներին՝ ոչ, հիմնավորելով, թե նրանք արդեն կարողացել են որոշակի սոցիալական խնդիրներ լուծել, ինչը բնավ իրականությանը չի համապատասխանում։

168.am-ի հետ զրույցում Հադրութի վարչական շրջանի ղեկավար Արթուր Բաղդասարյանն ասաց, որ այդպիսի տարանջատում ՀՀ կառավարությունը չպետք է դներ, նման մոտեցումը ճիշտ չէ։

«Ես կուզեի, որ այդ տարբերակումը չլիներ, մարդիկ 2020 թվականից առ այսօր դեռ աշխատանք, տուն չունեն։ Կառավարությունն ասում է, թե՝ դուք արդեն հարմարվել եք, ինտեգրվել եք, սուտ է, չկա նման բան։

Շատերին գիտեմ, որ 2020 թվականին մի կերպ հասել են Հայաստան, մինչև օրս 10 տուն են փոխել, բա ինչպե՞ս է ստացվում, որ հարմարվել են։ Մի ամիս մի գործ են գտնում, աշխատում են, մի երկու ամիս՝ մեկ այլ տեղում, հետո գործ չի լինում, այսպես շարունակ»,- նշեց Հադրութի վարչական շրջանի ղեկավարը։

Ըստ նրա, 2020 թվականին տեղահանված արցախահայերից պետությունը միայն Արցախում վերաբնակեցվածներին է հատկացրել սերտիֆիկատ, բայց որևէ մեկը չի կարողանում այդ հատկացված գումարով տուն գնել։

«Մինչև հիմա չեն էլ ասում, թե կոնկրետ ինչ որոշում են կայացնելու սերտիֆիկատների առումով։

Ես մինչև սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունները հույս էի փայփայում, որ ժամանակը գալու է,  վերադառնալու ենք Արցախ։ Բայց այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որ առհասարակ այդ պատկերացումը չկա։ Իշխանության կողմից էլ սրա վերաբերյալ որևէ մեկը չի մտածում, այսպես որ նայում ենք, հետագայում էլ այդ հույսերը չկան։ Այսինքն՝ միառժամանակ դեռ այս հույսը չի երևում, որ այս մասին կմտածեն։ Մարդկանց մոտ գնալով  վերադառնալու այդ հույսը նվազում է, կարելի է  ասել՝ դարձել է անհավանական»,- շեշտեց Արթուր Բաղդասարյանը։

Արձագանքելով Ադրբեջանի կողմից հայտարարվող ինտեգրացիային և Շառլ Միշելի հայտարարությանը, որ «արցախահայության իրավունքները պետք է կարգավորվեն Ադրբեջանի սահմանադրության շրջանակներում», նա հակադարձեց՝ եվրոպացի իշխանավորների ու Ալիևի հեքիաթներին արցախահայությունը չի հավատալու, եթե հավատան էլ, ապա մոտ 10 տոկոսը։ Խելքը գլխին մարդիկ նման բաների չեն հավատալու։

«Եթե որոշվի, որ Արցախը դառնալու է անկախ միավոր, ապա բնակչության 70-80 տոկոսը կվերադառնա Արցախ, մնացած բոլոր կարգավիճակների դեպքում արցախահայերը չեն գնա ու ապրեն Ադրբեջանի օրենքներով։

Մինչև սեպտեմբերի 19-ը Հադրութից տեղահանված բնակիչների մեծ մասը՝ մոտ 6 հազարը, եղել են Հայաստանում, 5 հազարից ավելին՝ Արցախում, մոտ 1000-ն էլ՝ արտերկրում։ Սեպտեմբերի 19-ից հետո այդ տվյալները բավականին փոփոխվել են, գուցե արտերկիր տեղափոխվածների թիվը  մեծացել է, բայց Հադրութի բնակչության հիմնական մասն ապրում է Երևանում ու հարակից շրջաններում, Արարատում, Արմավիրում, Արտաշատում»,- ասաց Արթուր Բաղդասարյանը։

Նա վստահեցրեց՝ ՀՀ իշխանություն այսօր առհասարակ չի հիշում սեպտեմբերի 19-ի զոհերին։

«Այդ ժամանակ հազարին մոտ զոհ է եղել թե զինվորականության, թե քաղաքացիական անձանց շրջանում, ինչո՞ւ ՀՀ իշխանությունը մեկ օր սուգ չհայտարարեց։ Հետևաբար՝ չեմ պատկերացնում, որ ՀՀ իշխանությունը կարող է որևէ բան անել արցախահայության համար։ Եթե ասում են, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.600 քկմ է, չհասկացա՞ն, մեր տարածքներն այդպես թշնամուն նվիրելով՝ մինչև ո՞ւր են հասնում։ Վաղն էլ թող Սյունիքը նվեր տան։ Ինքս՝ որպես արցախցի, թույլ չեմ տվել, որ Փաշինյանն Արցախը ճանաչի Ադրբեջանի կազմում։ Ես մեղադրում եմ Արցախի իշխանություններին, հետո՝ ՀՀ իշխանությանը, ես դեռ չեմ պատկերացնում, թե ինչ է լինելու»,- եզրափակեց Արթուր Բաղդասարյանը։

Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг Ирана
Самое популярное