Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Շրջակա միջավայրի պաշտպանության համաշխարհային օր, Բահրեյն՝ Ազգային օր, Բանգլադեշ՝ Հաղթանակի օր, Ղազախստան՝ Անկախության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1772 –ծնվել է հայագետ Հակոբ Շահեն-Ջրպետյանը։

1863 –ծնվել է գեղանկարիչ, մանկավարժ Ստեփան Աղաջանյանը։

1915- Թուրքական կառավարությունը չեղյալ է հայտարարել 1914 թվականի փետրվարի 8-ին ստորագրած հայաբնակ նահանգներում բարենորոգումների գործարկման ծրագիրը։

1917- Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհուրդը Լենինի նախագահությամբ որոշել է Բաքվի խորհրդի նախագահ Ստեփան Շահումյանին նշանակել Կովկասի գործերի ժամանակավոր արտակարգ կոմիսար։

1918- Հայաստանի հետբախումների արդյունքում Թբիլիսիում վերջապես հասկացել են, որ դա պատերազմ է և հայտարարել են մոբիլիզացիա։

1932 – ծնվել է նկարչուհի Աիդա Բոյաջյանը։

1966–վախճանվել է հայ խորհրդային կենսաբան և ծագումնաբան Արտավազդ Ավագյանը:

2002-Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը Թուրքիայի օգտին լրտեսության համար տասը տարվա ազատազրկման է դատապարտել Հայաստանի քաղաքացի Մուրադ Բոջոլյանին:

2005- Ստամբուլում սկսվել է աշխարհահռչակ գրող և հրապարակախոս Օրհան Փամուկի դատավարությունը: Նա մեղադրվել է «թուրք ժողովրդին և Թուրքիայի Հանրապետությանը նսեմացնելու» մեջ, քանի որ հարցազրույցում Փամուկը հայտարարել է, որ Թուրքիայում 30 հազար քուրդ և 1 միլիոն հայ է սպանվել:

2008-շուրջ 200 թուրք մտավորականներ համացանցում հայտարարություն են տեղադրել, որով հայ ժողովրդից ներողություն են խնդրել Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցածի համար` դա որակելով «Մեծ աղետ»: 

2010-«Ա1+» հեռուստաընկերությունը կրկին չի ստացել հեռուստածրագրերի հեռարձակման լիցենզիա, նա մրցույթում պարտվել է «Արմնյուզ» հեռուստաընկերությանը:

2012-սկսվել է Երևանում առաջին անգամ անցկացվող Ամանորի և Սուրբ Ծնունդի տոնավաճառը, որտեղ վաճառվել են Նոր տարվա և Սուրբ Ծնունդի հետ կապված պարագաներ:

2013- կայացած Նկարիչների միության 18-րդ համագումարում երեք թեկնածուներից փակ, գաղտնի քվեարկությամբ նախագահ է վերընտրվել Կարեն Աղամյանը։

2016- հարձակումներ են տեղի ունեցել միանգամից երկու բանկերին՝ ՎՏԲ-ին և «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ»-ին, պատկանող բանկոմատների վրա:

2019-վախճանվել է բանաստեղծ Վահրամ Թաթիկյանը։

-Երևանի ավագանու արտահերթ նիստում որոշում է ընդունվել Երևանի կենտրոնական փողոցներից մեկում տեղադրվել «Քայլող մարդը» քանդակը, որի հեղինակն է քանդակագործ, նկարիչ Արտո Չաքմաքչյանը։

2020-հայտնի է դարձել, որ Խծաբերդի ուղղությամբ անհետ կորած շուրջ 60 զինծառայող հայտնվել են գերության մեջ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1598 —վախճանվել է կորեացի նավատորմի հրամանատար, աշխարհում առաջին զրահանավերի ստեղծող Լի Սունսինը։

1631 —Իտալիայում տեղի է ունեցել Վեզուվի հրաբխի ուժեղ ժայթքում։

1641 — Ֆրանսիայում Ջուլիո Մազարինին ստացել է կարդինալի կոչում։

1770 —ծնվել է գերմանացի կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենը։

1773 —տեղի է ունեցել «Բոստոնյան թեյախմությունը», որը արտահայտվել է նրանով, որ ամերիկյան գաղութարարները որպես Բրիտանիայի կողմից թեյի նկատմամբ մտցված հարկի դեմ բողոքի նշան հագել են հնդկացիների հագուստներ և Բոստոնի նավահանգստում սկսել են ջուրը նետել թեյով լի արկղերը։

1775– ծնվել է անգլիացի նշանավոր կին գրող, ընտանեկան «կանացի» վեպի հիմնադիր Ջեյն Օսթինը:

1809 —վախճանվել է ֆրանսիացի քիմիկոս, իրիդիումի հայտնագործող Անտուան դե Ֆուրկուրան։

1838 —տեղի է ունեցել Նկոմե գետի ճակատամարտը բուրերի և զուլուսների միջև, որը հետագայում անվանվել է Արյունոտ ճակատամարտ։

1866– ծնվել է ռուս նկարիչ, գրաֆիկ, արվեստի տեսաբան, աբստրակցիոնիզմի հիմնադիրներից մեկը հանդիսացող Վասիլի Կանդինսկին:

1897 –ծնվել է խորհրդային զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Կոնևը։

1899– հիմնվել է «Միլան» իտալական ֆուտբոլային ակումբը Ալֆրեդ Էդվարդսի գլխավորությամբ։:

1915 –ծնվել է խորհրդային կոմպոզիտոր և երաժշտական-հասարակական գործիչ Գեորգի Սվիրիդովը։

1920 —Չինաստանի  Գանսուն նահանգում տեղի է ունեցել երկրաշարժ, որի արդյունքում զոհվել է ավելի քան 200 հազար մարդ, որոնցից մոտ 20 հազարը ուղղակի սառել են զրկվելով տնից։

1940 — վախճանվել է հոլանդացի մարդագետ էժեն Դյուբուան, որն առաջինն է հայտնաբերել պիթեկանտրոպի մնացորդներ։

1946 — «տեքստիլի արքա» Մարսել Բրուսսակի օգնությամբ Քրիստիան Դիորը Փարիզի Մոնտեն փողոցում բացել է իր նորաձևության տունը։

1947 —Ուիլյամ Շոկլին, Ջոն Բարդինը և Ուոլտեր Բրատտեյնը «Bell Labs» ընկերության լաբորատորիայում առաջին անգամ ստեղծել են գործող բիպոլյար տրանզիստոր։

1965– վախճանվել է անգլիացի գրող, բազմաթիվ վեպերի, պատմվածների և պիեսների հեղինակ Վիլյամ Սոմերսեթ Մոեմը:

1971– ծնվել է գերմանացի էլեկտրոդանս ոճի դիջեյ, երաժիշտ և պրոդյուսեր Փոլ վան Դայկը:

1991– Ղազախստանը անկախացել է ԽՍՀՄ-ից:

1991- ՄԱԿ-ը չեղարկել է իր 1975 թվականին ընդունված որոշումն առ այն, որ սիոնիզմը ռասիզմի տարատեսակ է։

1997– «Պոկեմոն» սերիալի ցուցադրությունից հետո մոտ 700 ճապոնացի երեխաներ էպիլեպսիայի ախտորոշմամբ հիվանդանոցներ են տեղափոխվել:

2009-վախճանվել է ռուս պետական և քաղաքական գործիչ Եգոր Գայդարը։

2011 — անկարգություններ են տեղի ունեցել ղազախական Ժանաոզեն քաղաքում, այրվել են պետական ադմինիստրատիվ շենքեր, զոհվել է 14 մարդ։

Կ. Խաչիկյան

Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст»Люди оказались в безвыходном положении, а властям всё равно: «Паст»В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваПочему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и ПашинянПутин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с США
Самое популярное