Իրանը հայտարարել է Հայաստան, Ադրբեջան և ավելի քան 10 երկիր արտահանման ծավալների ավելացման մասին
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԻրանի ընթացիկ օրացուցային տարվա (սկսվել է 2023 թվականի մարտի 21-ին) 8 ամիսների ընթացքում հարևան 15 երկրների հետ Իրանի ապրանքաշրջանառության ծավալն աճել է 11,4 տոկոսով՝ կազմելով 38,62 միլիարդ դոլար։
Այս մասին հայտարարել է Իրանի մաքսատան ղեկավար Մոհամմադ Ռեզվանիֆարը, փոխանցում է IRNA-ն։
Այս ընթացքում 15 հարևան երկրների հետ ապրանքաշրջանառությունը կազմել է 63,1 մլն տոննա, ինչը 17,2 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Այսպես, այս տարվա 8 ամիսների ընթացքում Իրանը հարևան երկրներ է արտահանել ավելի քան 18,3 մլրդ դոլարի ապրանք, իսկ հարևան երկրներից ներմուծման ծավալը կազմել է 20,24 մլրդ դոլար։
Հաշվետու ժամանակահատվածում Իրանն արտահանել է 15 հարևան երկրներ, այդ թվում՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Աֆղանստան, Հայաստան, Ադրբեջան, Բահրեյն, Իրաք, Քուվեյթ, Ղազախստան, Օման, Պակիստան, Կատար, Ռուսաստան, Սաուդյան Արաբիա կշռային արտահայտությամբ աճել է 20.75%-ով, իսկ արժեքային առումով՝ 8.76%-ով։