Ճապոնիայում չեն կարողանում պարզել մի քանի հարյուր տոննա ձկան ափ նետման պատճառը (լուսանկարներ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայի իշխանությունները չեն կարողանում պարզել վերջին օրերին երկրում, այդ թվում Հոկայդո կղզում մի քանի հարյուր տոննա ձկների ափ նետման պատճառը: Օրինակ՝ Հոկայդոյում լողափին սարդինաներից և սկումբրիաներին գոյացած արծաթագույն շերտի երկարությունը գերազանցում է մեկ կիլոմետրը, գրում է The Guardian-ը:
Երեկ Հոկայդոյից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա գտնվող Նակիրի քաղաքի իշխանությունները հայտնել են, որ լողափին հայտնաբերվել է 30-40 տոննա սարդինիա և սկումբրիա:
«Ես նախկինում նման բան չեմ տեսել: Գուցե փոխվում է ջրային էկոհամակարգը», - ասել է մի ձկնորս, որը 25 տարի աշխատել է այդ տարածքում:
Սակայն ոչ ոք չի կարողացել նշել պատճառը:
«Պատճառն այս պահին անհայտ է: Մենք նախատեսում ենք տեղում նմուշառել ծովի ջուրը և ուսումնասիրել այն՝ պատճառը բացահայտելու համար», - թերթին ասել է ձկնորսության ոլորտի ներկայացուցիչ Միկինե Ֆուջիվարան:
Ճապոնիայի կառավարության պաշտոնյաները քննադատել են բրիտանական Daily Mail թերթի հոդվածը, որն այս երևույթը կապում է «Ֆուկուսշիմա Դայչի» ատոմակայանից մաքրված ջրի արտանետման հետ: