Նեպալի մայրաքաղաքում մտցրել են ծխելու, ծխախոտի արտադրանքի վաճառքի եւ այն պահելու արգելք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԾխելու, ծխախոտի բոլոր տեսակների վաճառքի եւ պահման արգելքն ուժի մեջ է մտել Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում։ Այս մասին տեղեկացրել է The Himalayan Times թերթը։
Դեկտեմբերի 14-ից ծխախոտի արտադրանքի, այդ թվում գութհուի՝ ծամվող խառնուրդի լիակատար արգելքի որոշման մասին հայտարարվել էր նոյեմբերի 28-ին։ Կատմանդուի քաղաքապետարանի ներկայացուցիչ Նավին Մանանդհարայի խոսքով՝ այս միջոցն ընդունվել է ծխախոտի կարգավորման մասին օրենքի համապատասխան։ Որոշման կատարումը վերահսկելու համար ներգրավվել է քաղաքի ոստիկանությունը։
«Որեւէ խանութում ծխախոտի արտադրանքի հայտնաբերման դեպքում այն անմիջապես կբռնագանձվի»,- նշել է Մանանդհարան։ Բայց այդ միջոցը կարող է կիրառվել առավելագույնը երկու անգամ։
«Երրորդ անգամ առեւտրային կետը կփակվի»,- նշել է նա։
Քաղաքի իշխանությունները միաժամանակ դիմել են բնակչությանը՝ ոստիկանությանը հեռախոսով, թեժ գծով արգելքի ցանկացած խախտման մասին տեղեկացնելու խնդրանքով։