Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես ընկան Հադրութն ու Շուշին, ով էր օպերացիայի հեղինակը․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.  Շարունակում ենք հրապարակել ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի՝ 44-օրյա պատերազմի եւ 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության առնչությամբ Արցախի դատախազությունում հարուցված քրեական վարույթի շրջանակում տրված ցուցմունքից դրվագներ։ Նախորդ հրապարակման մեջ գրել էինք, որ գործով քննիչը Սամվել Բաբայանին հարցրել է, թե պատերազմի ժամանակ ով էր ստանձնել Արցախի Հանրապետության հարավային ուղղության պաշտպանության պատասխանատվությունը, ինչն էր նշված ուղղությամբ անհաջողությունների պատճառը։ 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին ռազմական գործողություններն ընթանում էին Արցախի հարավում, եւ կարծիք կա, որ այստեղ կրած մի քանի պարտությունն է եղել ճակատագրական եւ բեկումնային պատերազմի հետագա ընթացքի համար։ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանն այդ ուղղությամբ իրավիճակը կտրուկ փոխելու իր առաջարկներն էր արել. 2020թ․ դեկտեմբերի 12-ին տված իր հարցազրույցում Սամվել Բաբայանը քարտեզի վրա ցույց տալով օպերացիայի պլանը՝ նշել էր, որ ինքը կոնկրետ առաջարկ է արել, իսկ Մովսես Հակոբյանը հրաժարվել է մասնակցել այդ օպերացիային՝ իր հետ ունեցած անձնական տարաձայնությունների պատճառով։ «Առաջարկում եմ, որ ստեղ մի հատ առանձին կառավարման կետ ստեղծեն, որտեղ առաջարկում եմ, որ Մոսին գնա՝ այս ուղղությունը մյուսների հետ կոորդինացնի։ Առաջին պատերազմի ժամանակ նա փորձ ունի, բայց ասում է՝ անձնական հին խնդիր ունեմ, դրա համար ես չեմ գնում»,- հայտարարել էր Սամվել Բաբայանը։ 

Պատերազմի ավարտից տասն օր անց՝ 2020թ․ նոյեմբերի 19-ին, Մովսես Հակոբյանը մամուլի ասուլիսում արձագանքել էր Բաբայանի ասածներին եւ հիմնավորել, թե ինչու է այն ժամանակ մերժել այդ առաջարկը։ «Բաբայան Սամոն, որ ասում ա՝ ես չեմ անում, որովհետեւ իմ վերաբերմունքը Բաբայան Սամոյի նկատմամբ առանձնահատուկ է, իմ անձնական վերաբերմունքն է։ Պատերազմը ղեկավարելը դա Սամվել Բաբայանի խելքի գործը չէ, իսկ երկրի ղեկավարը ղեկավարել է Բաբայան Սամոյի միջոցով։ Երկրի նախագահը եւ Սամվել Բաբայանը մտնում են բանակի հրամանատարի մոտ առաջարկություններով, ես ասացի՝ եթե անեք, ես դուրս եմ գալու, հայտարարեմ, որ նման բան եք անում»,- պատմել էր Մովսես Հակոբյանը։

Հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը մեկնում է Արցախ, եւ նրա մասնակցությամբ հրամանատարական կետում խորհրդակցություն է տեղի ունենում, որտեղ էլ հաստատվում է հարավային ուղղությամբ ռազմական գործողության պլանը՝ Սամվել Բաբայանի առաջարկով։ Հոկտեմբերի 6-ին Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակում՝ կից գրելով․ «Երեկ Արցախում էի։ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի եւ Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ քննարկել ենք հակառակորդին արժանի հակաահաբեկչական հարված հասցնելու հետագա քայլերը»: Տեսանյութում Փաշինյանի կողքին նստած են նախագահ Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը, ԱԱԾ տնօրենը եւ այլ պաշտոնյաներ։  Հոկտեմբերի 7-ին Նիկոլ Փաշինյանը ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասում է․ «Եթե հաշվի առնենք այն ինֆորմացիան, որ ստացվում է վաղ առավոտվանից, մենք կարող ենք ասել, որ ղարաբաղյան զորահրամանատարների հղացումն աշխատել է․ նրանք հարավում մարտավարական քայլերի են դիմել՝ թողնելով միջանցք եւ այնտեղ ներքաշելով Ադրբեջանի ռազմական կորպուսը։ Բառացիորեն այս վայրկյաններին այդ կորպուսը կրում է ջախջախիչ հարվածներ։ Ես կարծում եմ, որ սա կլինի օպերացիայի ամենաառանցքային պահը։ Իմ տեղեկություններով՝ այս րոպեներին գցվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի հիմքը»։ Նման հայտարարություններ 44 օրվա ընթացքում մենք շատ ենք լսել, հետո` ավելի ուշ մեզ հասկանալի դարձավ, որ նման օպերացիաներն ամբողջությամբ տապալվել են։ Մովսես Հակոբյանի խոսքով՝ այդ գործողությունների հետեւանքով է հայկական կողմը կորցրել իր ռեզերվը։ «Մենք կորցրել էինք մեր ամբողջ ռեզերվը, եւ հարավային դարպասում բանակն այլեւս հնարավորություն չի ունենում մխրճված հակառակորդի դեմն առնելու»,- հայտարարել է նա։ 

Հարավային թեւի անհաջող օպերացիայի վերջնակետում էր, որ թշնամին վերցրեց Հադրութը, ճեղքեց Շուշիի դարպասներն ու գրավեց բերդաքաղաքը։ Սամվել Բաբայանն իր ցուցմունքում հերքում է այն փաստը, որ ինքն է եղել օպերացիայի առաջարկն անողը։ Ավելի վաղ ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը «Հրապարակի» հետ զրույցում այս առնչությամբ ասել էր, որ Սամվել Բաբայանը հարցաքննության ժամանակ ամեն ինչ գցել է այլոց վրա՝ նշելով, որ ինքը որեւէ կապ չի ունեցել, ֆունկցիա չի ունեցել, կողքից նայողի դերում է եղել։ 

«Հարցաքննության ժամանակ հարցրել են Բաբայանին՝ ի՞նչ ես արել, որ կանխես այդ օպերացիան, ունեիր լիազորություն Նիկոլ Փաշինյանին եւ Արայիկ Հարությունյանին ասելու՝ ընկերներ, սխալ եք գործում։ Անվտանգության խորհրդում բազմաթիվ հարցեր են քննարկվում, ինքը պետք է կարծիքներ հայտներ ոչ թե պատերազմից հետո, երբ ամեն ինչ կորսված էր, այլ հենց այդ ժամանակ։ Այդ ո՞նց եղավ՝ օպերացիան մշակելիս ասում էր՝ «ես եմ», անարդյունավետ ավարտվում է, ասում է՝ «ես ի՞նչ կապ ունեմ, դրա համար բանակ կա»»,-մեզ հետ զրույցում ասել էր Ներսիսյանը։ 

Այժմ ներկայացնենք Սամվել Բաբայանի ցուցմունքից մի հատված։

Քննիչ․ «Արցախի Հանրապետության նախագահի կամ արցախյան այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ երբեւէ քննարկե՞լ եք պատերազմի ընթացքը, եւ ինչպիսի՞ դիրքորոշում ուներ Արայիկ Հարությունյանը՝ պատերազմը կանգնեցնելու կամ այն շարունակելու հետ կապված»։

Սամվել Բաբայան․ «Պատերազմի ընթացքում ես եւ Արայիկ Հարությունյանը պարբերաբար քննարկել ենք պատերազմի ընթացքը, նա եւս համոզվել էր, որ Պաշտպանության բանակն ի վիճակի չէ դիմակայել հարձակմանը։ Արայիկ Հարությունյանը ցանկանում էր, որ օր առաջ ռազմական գործողությունները դադարեցվեն, սակայն գիտակցում էր, որ դա իրենից կախված չէ։ Վստահ եմ, որ վերը նշված բացթողումները չլինելու դեպքում հնարավոր էր հասնել հաջողության»։ Հիշեցնենք, որ բացթողումների մասին նույն ցուցմունքում Սամվել Բաբայանն ասել էր․ «Զորահավաքը սխալ էր պլանավորված։ Զորահամալրվող անձնակազմն ըստ մասնագիտությունների եւ տարածքների ճիշտ չէր բաժանված։ Այսինքն՝ ըստ զինվորական մասնագիտությունների բաշխված չէր անձնակազմը, իսկ անձնակազմը ծանոթ չէր տեղանքին եւ ընդունակ չէր կատարել մարտական խնդիրը․․․ Զորահամալրում, կարելի է ասել, չի կատարվել, եղել են դասալքության բազմաթիվ դեպքեր։ Դասալքության դեպքերը կանխելու համար աշխատանքներ պետք է տարվեին ԱՀ ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության կողմից, մինչդեռ, իմ տեղեկություններով, բազմաթիվ զինապարտ քաղաքացիներ կարողացել են անարգել դուրս գալ Արցախի տարածքից կամ էլ մնացել են, բայց թաքնվել են։ Զորահամալրման պատրաստության համար պատասխանատու եղել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը եւ ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ-շտաբի պետը։ Վերջին 20 տարիների ընթացքում այդ պաշտոնները զբաղեցրած անձինք թերի են կատարել իրենց պարտականությունները»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные
Самое популярное