Արարքցյանը սկզբունքային գործիչ էր․ Ռոբերտ Քոչարյանը ցավակցություն է հղել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել Բաբկեն Արարքցյանի մահվան կապակցությամբ։
«Ցավով տեղեկացա ականավոր գործիչ Բաբկեն Արարքցյանի մահվան մասին։
Նրա դերակատարությունը մեծ է մեր պետության կյանքում՝ թե՛ որպես Ղարաբաղյան շարժման հիմքերում կանգնած պետական գործիչ, թե՛ որպես Գերագույն Խորհրդի, այնուհետև՝ առաջին գումարման Ազգային Ժողովի նախագահ։
Պարոն Արարքցյանը սկզբունքային գործիչ էր և պարզապես լավ մարդ, ով իր անուրանալի ավանդն ունի մեր պետականության կայացման գործում:
Ցավակցում եմ Արարքցյանների ընտանիքին և բարեկամներին»։