Վրացական համարանիշերով 1154 ավտոմեքենա ստացել է մաքսային ձևակերպում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Կառավարության ընդունած աջակցության ծրագրի շրջանակում, 2023 թվականի դեկտեմբերի 12-ի դրությամբ, արդեն իսկ 1154 օտարերկրյա համարանիշերով ավտոմեքենաներ ստացել են մաքսային ձևակերպումներ:
Կոմիտեն հիշեցնում է, որ Կառավարության աջակցության ծրագիրը գործում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ։
Միաժամանակ, կոմիտեն հորդորում է ծրագրի շահառու հանդիսացող քաղաքացիներին օգտվել ընձեռված հնարավորությունից:
Ծրագրի մանրամասները` այստեղ։