Իրանը ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիր կստորագրի դեկտեմբերի 25-ին
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԻրանը եւ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում համաձայնագիր կստորագրեն ազատ առեւտրի գոտու (ԱԱԳ) ստեղծման մասին։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության տնտեսական հարցերով փոխղեկավար Մեհդի Սաֆարին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Եվրասիայի երկրների հետ արտոնյալ առևտրի մասին համաձայնագիրը կստորագրվի դեկտեմբերի 25-ին», - մեջբերում է Tasnim գործակալությունը։ Սաֆարին, գրում է ILNA գործակալությունը, պարզաբանել է, որ փաստաթուղթը կստորագրվի Սանկտ Պետերբուրգում։ Նա նշել է, որ Իրանը սկսելու է գործընկերային հարաբերություններ զարգացնել Հայաստանի հետ միավորված երկրների հետ։ Թեհրանը նաև հույս ունի, որ ԱԱԳ համաձայնագիրը կմեծացնի Ռուսաստանի և Բելառուսի հետ առևտրի ծավալները։
Դեկտեմբերի 8-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ԱԱԳ համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել դեկտեմբերին։ Նա հավելել է, որ Ռուսաստանն ու Իրանը շուտով միջպետական համաձայնագիր կստորագրեն։ Նովակը նշել է, որ ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին դեկտեմբերի 7-ին Մոսկվայում կայացած բանակցությունների ժամանակ «մանրամասնորեն անցել են» առևտրատնտեսական հարաբերությունների ողջ շղթան, քննարկել ֆինանսական և բանկային հարաբերությունները և կարգավորումները։