ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․
«Ձմեռային զորակոչի շրջանակում ՀՀ զինված ուժերը երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մասնագիտական լսումներ և դիտումներ անցկացնելու մասին։
1. ՀՀ զինված ուժերում երաժիշտ մասնագետների լսումներին հրավիրվում են մասնակցելու ֆլեյտա, կլառնետ, սաքսոֆոն, գալարափող, շեփոր, տրոմբոն, ալտ, տենոր, բարիտոն և փոքր թմբուկ երաժշտական գործիքներին տիրապետող զորակոչիկները։
Զորակոչիկների լսումներն անցկացվելու են N զորամասի՝ ԶՈՒ ԳՇ զինվորական նվագախմբի փորձասրահում հետևյալ ժամանակացույցով.
ա) 2024 թ․ հունվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի թիվ 1 և թիվ 2 տարածքային ստորաբաժանումների երաժիշտ մասնագետ զորակոչիկների հետ,
բ) 2024 թ․ հունվարի 17-ին՝ ժամը 11:00-ին, ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի թիվ 3 և թիվ 4 տարածքային ստորաբաժանումների երաժիշտ մասնագետ զորակոչիկների հետ,
գ) 2024 թ․ հունվարի 18-ին՝ ժամը 11:00-ին, ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության մարզերի տարածքային ստորաբաժանումների երաժիշտ մասնագետ զորակոչիկների հետ։
2. ՀՀ զինված ուժերի երգի և պարի համույթի պարային խմբի համալրման նպատակով զորակոչիկների դիտումներն անցկացվելու են «Սարդարապատ» պարի համույթի փորձասրահում (ք. Երևան, Քաջազնունի 1 հասցեում) 2024 թ․ հունվարի 19-ին՝ ժամը 11:00-ին, ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության բոլոր տարածքային ստորաբաժանումների պարարվեստի մասնագետ նորակոչիկների հետ։
Հարցերի դեպքում դիմել ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ կամ զանգել ՊՆ թեժ գիծ՝ 1-28 հեռախոսահամարով»։