Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ ԶՈւ ունակ է 5 տարում վերականգնել երբեմնի ուժն ու դիրքերը. Արտակ Զաքարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամները Լոռու մարզի Սպիտակ քաղաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ քննարկել են տարբեր հարցեր․ ամենամտահոգող հարցերը բանակի ու անվտանգության մասին էին: 168․am-ի փոխանցմամբ՝ ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը հանդիպմանն ընդգծել է՝ մեր բանակը, ՀՀ ԶՈւ- Հայաստանի անվտանգային համակարգի կարևորագույն գործոնն է եղել, բայց ոչ միակը:

«Այդ որոշիչ բաղադրիչի մեջ եղել է արտաքին քաղաքականությունը: Արտաքին քաղաքականության մեջ եղել են ՌԴ հետ ռազմատեխնիկական և ռազմաքաղաքական հարաբերությունները: Այդ բաղադրիչի մեջ եղել է ՀՀ ժողովրդի համերաշխությունը, համախմբվածությունը, միասնականությունը: Դրա մեջ եղել է հայկական սփյուռքը, դրա մեջ եղել է Հայաստանի բալանսավորված արտաքին քաղաքականությունը՝ նաև Արևմուտքի հետ, հարևանների հետ լավ հարաբերությունները: Երկու նախագահների՝ և՛ Ռ. Քոչարյանի, և՛ Ս. Սարգսյանի օրոք հատկապես, մեր ԶՈւ-ն իրոք շատ մեծ դեր ուներ տարածաշրջանում: Մեզ դա ասել են մեջ միջազգային գործընկերները: Ու շատ կարևոր էր, որ Հայաստանը ոչ թե անվտանգություն սպառող էր, այլ ստեղծող: Պատերազմում է պետությունը, ոչ թե բանակը: Բանակը կռվում է: Մենք, չգիտես ինչու, մտածում էինք, որ այս իշխանությունները ևս դա կհասկանային ու բանակը չէին թողնի մենակ, առանց համալրվելու ու աջակցության»,- շեշտել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարը:

«ՀՀ ԶՈւ 3/4-ը չի մասնակցել 44-օրյա պատերազմին: Այսինքն, մեր բանակի 75 տոկոսը չի մասնակցել: Ոչ թե չի մասնակցել, որովհետև չի ուզել, այլ՝ որովհետև խնդիր չի դրվել: Մի կորպուս է մասնակցել ու Արցախի ՊԲ-ն, ընդ որում՝ առանց համալրվելու: Կռվել-մաշվել է… Պակիստանի սպեցնազի դեմ, Սիրիայից եկած ջիհադիստ վարձկանների դեմ, Թուրքիայի F-16-երի աջակցության և հրահանգիչների դեմ, ադրբեջանական 4 հզոր կորպուսների դեմ: Դա իրենց մասշտաբով եմ ասում: Իրականում, մեր ԶՈւ-երը Ադրբեջանին դիմակայելու խնդիր երբեք չեն ունեցել, եթե իմ ասած տարբերակով պետությունը պատերազմեր: Ոչ թե մենակ բանակը կռվեր: Իսկ Ադրբեջանը ռիսկ արեց գնալ Հայաստանի դեմ պատերազմի՝ միայն ՀՀ իշխանությունների կողմից վարած ոչ արդյունավետ գործողություններից, բանակցությունները զրոյական կետից սկսելու հայտարարություններից ու արդեն խարխլված արտաքին հարաբերությունների պայմաններում: Իսկ Նիկոլը «խնդիրը մինչև վերջ լուծեց» Պրահայում՝ հայտարարելով, թե Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում»,- ասել է ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Մինչև գործող իշխանությունների գալը,  Հայաստանը միշտ է հայտարարել, որ Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է: Իսկ մեր երկրի դիվանագիտության ջանքերի շնորհիվ նաև, Ադրբեջանն անցած տարիներին չի կարողացել որևէ երկրից ստանալ Հայաստանին օկուպանտ, ագրեսոր  ճանաչելու մասին որևէ բանաձև, հիշեցրել է նախկին փոխնախարարը:

«Նիկոլի պարագայում եկավ-հասավ նրան, որ նաև Հայաստանի անվտանգությունն ապահովող պետության՝ 9-10 ամիս պաշարման մեջ, և սոված ու հյուծված ԶՈւ-ն կոչվեց «տեռորիստական կազմակերպություն»: Ու այս պարագայում Ադրբեջանը «հակատեռորիստական» ծրագիր է իրականացնում, ու այդպես մարսվում-գնում է:

Եթե ՄԱԿ-ի քննարկման ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ-ն մեր ԱԳՆ-ին ասում է՝ այդ ի՞նչ ես ասում, տես, Նիկոլը լրիվ այլ բան է ասում… էլ ո՞վ կարող է օգնել այդ երկրին, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ մեկ այլ երկիր: Պրծա՞վ, լուծվե՞ց հարցը: Չլուծվեց…  Հայաստանն այսօր օկուպացված է: 36 սահմանամերձ համայնքը դարձել է 104 համայնք, օկուպացված տարածքներ՝ ՀՀ սուվերեն տարածքից, ու ԶՈՒ, որի գլխին կանգնած են արկածախնդիր ու դավադիր քաղաքական իշխանություններ»,- ցավով արձանագրել է  Արտակ Զաքարյանը:

Այնդուհանդերձ, այսօրվա ԶՈւ-ն ունակ է ընդամենը 5 տարում վերականգնել իր երբեմնի ուժն ու դիրքերը»,- համոզված է պաշտպանության նախկին փոխնախարարը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Какие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеИран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииТатоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлением«Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдМинистр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиАрагчи: Иран будет воевать, пока Трамп не осознает ошибочности агрессииВ Краснодарском крае в результате атаки беспилотника горит нефтебазаБыло дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» Власти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФ
Самое популярное