Իտալիան, Ֆրանսիան և Գերմանիան ԵՄ-ին կոչ են արել հատուկ պատժամիջոցներ սահմանել ՀԱՄԱՍ-ի դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիան, Ֆրանսիան և Գերմանիան Եվրամիությանը կոչ են արել հատուկ պատժամիջոցներ սահմանել ՀԱՄԱՍ-ի և նրա կողմնակիցների դեմ, գրել են երեք երկրների արտգործնախարարները համատեղ նամակում։
«Մենք մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում ՀԱՄԱՍ-ի և նրա կողմնակիցների դեմ հատուկ պատժամիջոցների ռեժիմ ստեղծելու առաջարկին», - ասվում է երեք արտգործնախարարների նամակում ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելին, որը տեսել է Reuters-ը:
«Պատժամիջոցների այս ռեժիմի արագ ընդունումը թույլ կտա մեզ ուժեղ քաղաքական ազդանշան ուղարկել Համասի դեմ պայքարում Եվրամիության հանձնառության և Իսրայելի հետ մեր համերաշխության մասին», - ասվում է նամակում։