Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք պետություն ենք կորցնում, չպետք է դա թույլ տալ. Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի քաղաքական դաշտի տևական ապականման պայմաններում ողջամիտ ու փաստարկված խոսքը հաճախ բարդ է ճանապարհ հարթում դեպի հանրային գիտակցություն, թեև հենց դա է միակ ուղին՝ Հայաստանի վերափոխման ու վերածննդի։

Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի ծավալուն հարցազրույցը Ռուսաստանում գործող «Նոյան Տապան» թերթին (газета "Ноев Ковчег"), հենց այդ շարքից կարելի է համարել, միաժամանակ փաստել, որ այն զգալի ազդակ է դարձել, նաև մտորելու առիթ տվել հանրային լայն շրջանակներին։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը, որը հոկտեմբերին ցնցեց քաղաքական դաշտը իր տեսաուղերձով, անդրադառնում է օրախնդիր տարատեսակ հարցերի, ներկայացնում իր մոտեցումները հայկական բանակի, Հայաստանի աշխարհաքաղաքական տեղաշարժերի, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների, Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու և առավել զարգացնելու ուղղությամբ։ Իր խոսքում Արշակ Կարապետյանը նշում է, որ դեռ 2018 թվականի մայիսին Նիկոլ Փաշինյանին վկաների ներկայությամբ ասել է0, որ նա չպետք է դառնա ՀՀ վարչապետ, հակառակ պայմաններում աղետն անխուսափելի է։ Ըստ Կարապետյանի, ինքն այլ կերպ էր տեսնում Հայաստանի ազգային անվտանգությունը` պաշտպանվելու, ում հետ ընկերություն անելու ուղիները։

Այսօրյա իրողությունների մեջ առանցքային հարցերից մեկն Ադրբեջանի նոր մարտահրավերներին դիմագրավելու կարողությունն է։ «Հայաստանի պատրաստ լինելը կախված է երկրի ռազմաքաղաքական ղեկավարության վարած քաղաքականությունից, ըստ որի պետք է կառուցվի այդ դիմադրությունը։ Իսկ հիմա եկեք նայեք Հայաստանի Հանրապետության ներկայիս ռազմաքաղաքական ղեկավարության վարած քաղաքականությունը և համեմատենք նրանց և Թուրքիայի փորձը, կրթությունը մեր ղեկավարության փորձի ու գիտելիքի հետ ազգային անվտանգության և պաշտպանության ոլորտում։ Եվ հարց տանք, արդյո՞ք կարող է մեր ղեկավարությունը որևէ կերպ հաղթել այդ գայլերին, այսպես ասած` գրոսմայստերներին։ Կրթված մարդկանց, ովքեր կառուցում են իրենց քաղաքականությունը, ունեն ուժ, և գիտեն թե ինչ է ռեգիոնալ քաղաքականությունը»,- ասում է պաշտպանության նախկին նախարարը՝ պատկերավոր համեմատելով ՀՀ իշխանություններին Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների հետ. «Նույն բանն է, երբ բակի ֆուտբոլային թիմը պատրաստվի խաղալ Բրազիլիայի հավաքականի դեմ, ունի՞ բակի թիմը գոնե մեկ գնդակ խփելու հնարավորություն, Ես կարծում եմ, քիչ հավանական է»։

Արշակ Կարապետյանը նշում է, որ Հայաստանի գործող իշխանություններն այսօր չեն զբաղվում Արցախով, հրաժարվել են մեր հայրենիքի մի մասից, մինչդեռ հենց քաղաքական առումով Արցախի հետ կապված հարցը միակն էր, որի շուրջ կարծիք էին հարցնում Հայաստանից։ Մնացել է մեկ հարց՝ Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի առկայությունն ու ՀԱՊԿ անդամակցությունը. «Հենց ռուսական ռազմաբազան դուրս գա այստեղից Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին»։

Արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը, ՀԱՊԿ դեմ դեմարշները, ըստ Կարապետյանի, չափազանց վտանգավոր խաղեր են, որտեղ Հայաստանը խաղացող չէ. «Հայաստանի ղեկավարությունը դրվել է հեռակառավարվող վահանակի վրա, ղեկավարողը նստած է Ամերիկայի դեսպանատանը»։

Ո՞րն է Հայաստանի փրկության ուղին, ըստ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի։ «Մենք պետություն ենք կորցնում, հաջորդ հնարավորություն չի լինելու երբեք, չպետք է դա թույլ տալ։ Դա մեր հիմնական ու միակ նպատակն է, իսկ այնտեղ արդեն կան խնդիրներ, որոնցից առաջինը ներքին թշնամուց ազատվելն է՝ ի դեմս մեր ներկայիս ռազմաքաղաքական ղեկավարության։ Ընդ որում, ազատվել ոչ միայն ղեկավարող կուսակցությունից, այլև նորմալ պետություն կառուցել»,- նշում է գեներալ-մայորը, որպես ուղիներից մեկը մատնանշելով կեղծված Սահմանադրության փոփոխումը, նախագահական կառավարման մոդելին վերադարձը։ Այդ ճանապարհին կարևոր է հանրության համախմբումը, բոլոր կարող ուժերի, իրական ընդդիմադիրների միասնականությունը, գաղափարական տարաձայնությունները մի կողմ դնելը:

Մինչդեռ՝ այսօր քաղաքական լուրջ հայտ ներկայացրած Արշակ Կարապետյանին ավելի շատ հարվածում են խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները։ «Իշխանությունը Հայաստանում դա Ազգային ժողովն է, նրանք նույնպես պատասխանատվություն են կրում Արցախի կորստի համար։ Ոչ միայն իշխող խմբակցությունը, այլև ընդդիմությունն է կրում պատասխանատվություն՝ իր թույլ չտալու անկարողության համար։ Խնդիրը հենց դրանում է կայանում և իշխող խմբակցությունն օգտվում է դրանից։ Ընդդիմությունն արտաքին վեկտորի փոփոխության հարցում անգամ չեն կարող ազդեցություն ունենալ և այս ընդդիմությունը ձեռնտու է իշխանություններին»,- ասում է Արշակ Կարապետյանը։

Նրա խոսքով, այսօր անգամ Ադրբեջանին է կենսականորեն անհրաժեշտ, որ Ռուսաստանը լինի տարածաշրջանում, իսկ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը վտանգում է նաև Ադրբեջանի գոյությունը, «Հայաստանը, որն այսօր բուֆեր է հանդիսանում, որը սահմանափակում է Թուրքիայի ամբողջական ազդեցությունն Ադրբեջանի նկատմամբ, այդ բուֆերը կդադարի գոյություն ունենալ և այստեղ արդեն Ադրբեջանը որպես ինքնավար պետություն դժվար թե լինի»։

Հայկ Առաքելյան

WSJ: Трамп намерен пересмотреть иммиграционную политику страныГосдеп: более 70 тыс. американцев покинули Ближний Восток после ударов по ИрануКакие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеИран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииТатоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлением«Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдМинистр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиАрагчи: Иран будет воевать, пока Трамп не осознает ошибочности агрессииВ Краснодарском крае в результате атаки беспилотника горит нефтебазаБыло дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» Власти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта Дубая
Самое популярное