Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արփի բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻրազեկում
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արփի բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն և «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» թեմայով դասընթաց, որոնց ընթացքում գործարկվելու են համայնքի էլեկտրական շչակները:
Խնդրում ենք չանհանգստանալ։