Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ութ հոգու ցուցադրական պատժով, միջազգային հանրության և ՀՀ իշխանության համաձայնությամբ իրականացվում է վտանգավոր նախադեպի ստեղծում. Լարիսա Ալավերդյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ըստ Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարության՝ Հայաստանն ազատ է արձակում 2 ադրբեջանցի, Ադրբեջանը՝ 32 հայ զինծառայողների։

Ադրբեջանը հայ գերիների հանդեպ այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որով փաստորեն խուսանավում է խոստովանել, որ ոչ միայն խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, այլ նաև Ժնևյան 3-րդ կոնվենցիան։ Բաքուն հայ զինգերիներին կարգում է հանցագործ՝ այդպիսով փոխում է նրանց կարգավիճակը, բոլորին վերագրում է ինչ-ինչ հանցագործություններ և իրենց ոչ թե որպես ռազմագերիների է վերադարձնում, այլ՝ իբրև թե հանցագործություններ գործած և դատապարտված անձանց։ Սա վկայությունն է Ադրբեջանի խարդախ, միջազգային իրավունքին ամբողջովին հակադրվող շարունակական քաղաքականության,- Aysor.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

«32 գերիներին այս փուլում վերադարձնելը խորամանկ քաղաքականություն է. քաղաքական կեղտոտ առևտուր է, որն արվում է մարդկային ճակատագրերի միջոցով։ Թուրքիան և Ադրբեջանն այսպիսով ձևացնում են՝ իրենք ընդառաջ են գնում այսպես կոչված խաղաղության՝ իրականում մեզ համար մահաբեր խաղաղության պայմանագիր ստորագրելուն։ Ակնհայտ է, որ արդեն առաջադրած պայմաններին նորերն են ավելացնելու, Հայաստանից նոր զիջումներ են պահանջելու»։

Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ՝ այս քայլն արվում է թե՛ միջազգային հանրության, և թե՛ արդեն բարեկամացած ՀՀ իշխանության համար. օրվա իշխանությունը բավարար ջանք չի գործադրել գերիներին օր առաջ վերադարձնելու համար, բայց ահա սա ներկայացնելու են իբրև խիստ հերոսական ջանք։

«Ես ուզում եմ քաղաքական մեծ ու անթաքույց խաղերից դուրս շնորհավորել վերադարձող գերիների ընտանիքներին, որ վերջապես կտեսնեն իրենց զավակներին, հորոդորում եմ ընտանիքներին և պատկան մարմիններին երկարատև հոգեբանական և ֆիզիկական վերականգնողական աշխատանք տանել այդ անձանց հետ»։  

Լարիսա Ալավերդյանն ընդգծում է՝ և Ադրբեջանը և ՀՀ օրվա իշխանությունը նույն օրակարգն են առաջ տանում, այն է՝ Արցախի ազգային ազատագրական պայքարը, ինքնորոշման արդեն իրացված իրավունքի համար պայքարը պետք է ներկայացվի իբրև ահաբեկչություն։

«Ինքնորոշման այն էլ արդեն իրացված պայքարի պաշտպանությունն ուզում են նույնացնել, ներկայացնել իբրև տեռորիստական գործողություններ։ Մինչև անգամ միջազգային հանրության այն սուբյեկտները, որ այսքան տարի բանակցային գոծընթացքում Արցախի ղեկավարության հետ շփվել են հավասարը հավասարի պես, նրանք էլ ձայն չեն հանում։ Այսպիսով՝ Ալիևի ձեռքերով ստեղծում են միջազգային իրավունքի նախադեպ, որով կկարողանան ուղղակի ճնշել կամ ոչնչացնել աշխարհում մյուս բոլոր նմանատիպ շարժումները՝ ազգային ազատագրության, ինքնորոշման իրավունքի համար պայքարը»։

Լարիսա Ալավերդյանը հիշեցնում է՝ աշխարհում դեռ 50-ից ավելի չճանաչված պետություն կա, որ պայքարում է ինքնորոշման, անկախության համար։

«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ ութ հոգու ցուցադրական պատժով և սպասվող դատական գործընթացներով միջազգային հանրության և ՀՀ օրվա իշխանության լուռ համաձայնությամբ իրականացվում է նախադեպի ստեղծումը։ Երբ ՀՀ իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, թե Արցախը Ադրբեջանի մաս է, ինչն ամբողջովին սուտ է, այսպիսով ցույց են տալիս, որ համաձայն են Բաքվի՝ Արցախի էլիտայի հանդեպ տարվող քաղաքականությանը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Погода в Армении Артем Оганов с коллегами из разных стран написал научную статью и проведет онлайн-школу по методу «Uspex» Мирный договор между Ереваном и Баку обеспечит мир и стабильность в регионе: глава Минобороны Турции Грант Гулканян стал одним из победителей в соревнованиях по боксу на призы главы города Невинномысска Армянские гимнасты стали победителями онлайн-турнира Platinum League Online Россия ударила рекордным количеством дронов по Украине Трамп пообещал пошлины в 25% на все товары из Мексики и Канады Brent подорожала до $73,28 за баррель Мэрия Еревана придумала новый способ доставить неудобство жителям Netflix покажет первые два эпизода «Сто лет одиночества» Габриэля Гарсиа Маркеса в Гаване Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст»Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст»Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленныхАрмения не примет участия в саммите ОДКБ в АстанеЮные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округаКанадского журналиста не впустили в Турцию за критику Азербайджана и публикации о событиях в Арцахе В Риме прошла научная конференция, посвященная защите святынь Арцаха Дудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s UniverseРекордный долгожитель Олимпийских игр: Хэйг Прист«Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол ФранцииПоказом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмовИзделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в ВенеФонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай»Генрих Мхитарян начал писать автобиографиюМинистр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в АзербайджанеКто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Ожидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиСтоимость биткойна приближается к 100 тыс. долларовКурс доллара к рублю в ходе торгов впервые с марта 2022 года превысил 103 рубляБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст»Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. Пономаренко
Самое популярное