ԵՄ պաշտոնյան ողջունել է Երևանի և Բաքվի միջև կալանավորվածների փոխանակման պայմանավորվածությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵվրոպական միությունը պատրաստ է հետագա աջակցություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին՝ ողջունելով «կալանավորվածներին ազատ արձակելու շուրջ» պայմանավորվածությունը։
«Ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագիրը, որը նպաստում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։ ԵՄ-ն պատրաստ է հետագա աջակցություն ցուցաբերել երկու երկրներին»,- գրել է նա։