Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Ղազախստանի գավաթի խաղարկության հաղթող
ՍՊՈՐՏՀայաստանը ներկայացնող գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Ղազախստանի գավաթի խաղարկության հաղթող:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ղազախստանի գավաթի խաղարկությունն անցկացվում էր նոկաուտ համակարգով: Մասնակից 16 շախմատիստներից Պետրոսյանը եզրափակիչում մրցեց Իրանը ներկայացնող շախմատիստ Դանեշվար Բարդիայի հետ և առավելության հասավ 1:5-0:5 հաշվով:
Ալմաթի քաղաքում կայացած մրցաշարում ամենաբարձր վարկանիշն ուներ Մանուել Պետրոսյանը: