Գյումրիում Infinity-ն վրաերթի է ենթարկել 13-ամյա դպրոցականին․ մանրամասներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ դեկտեմբերի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 27-ամյա Գայանե Պ.-ն իր վարած Infinity մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքում՝ Վ. Սարգսյան 30 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 13-ամյա Նադեժդա Գ.-ին։ Գրել է Shamshyan.com-ը։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, սակայն մինչ կժամաներ շտապօգնությունը, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները ծառայողական ավտոմեքենայով երեխային տեղափոխել են Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։