Արտակարգ դեպք Ստեփանավանում. Կայծակնահարվել է ու մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ հունիսի 20-ին Ստեփանավանում կայծակնահարվել է 79-ամյա տղամարդ։
Հովիվ, 1937թ. ծնված Ալբերտ Աբովյանի դիակը «Լճեր» կոչվող հանդամասում հայտնաբերել է նրա թոռը՝ 30-ամյա Անդրանիկը, ով անհանգստացած պապի երկար բացակայությունից գնացել էր նրան որոնելու։
Դատաբժիշկները դիակի վրա հայտնաբերվել են կայծակահարության հետքեր: Մեր տեղեկություններով՝ կայծակից սատկել է է նաեւ տղամարդու ձին։
Աղբյուր` Փաստինֆո