Երևանում 20-ամյա տղան անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնացել ցած նետվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ դեկտեմբերի 6-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայությունում՝ ժամը 12:25-ի սահմաններում տեղեուկություններ են ստացվել, որ մի քաղաքացի անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպանություն գործել:
Պարեկները կամրջի վտանգավոր եզրագծում նկատել են այդ քաղաքացուն ու փորձել են համոզել, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին, սակայն քաղաքացին ոչ միայն հրաժարվել, այլև ցուցաբերել է ոչ ադեկվատ վարքագիծ:
Ի վերջո պարեկներին հաջողվում է բանակցությունների արդյունքում մոտենալ նրան, ապա նրանցից մեկը մասամբ անցնում է վտանգավոր եզրագիծը ու այդ քաղաքացուն բռնում, ինչից հետո նրա գործընկեր պարեկները այդ քաղաքացուն անվտանգ դուրս են բերում վտանգավոր եզրագծից և տեղափոխում ոստիկանության Կենտրոնական բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Երևանի բնակիչ՝ 20-ամյա Գևորգ Գ.-ն է:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: