«Զգայուն հարցերի շուրջ ՌԴ պահվածքի վերաբերյալ մեր ընկալումներով ենք կիսվել». Միրզոյանը Լավրովի հետ հանդիպումը արդյունավետ է համարում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանը Ռուսաստանի հետ միշտ քննարկելու բան ունի, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Նա ասաց, որ վերջին հանդիպմանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իրեն ներկայացրել է աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ իրենց տեսլականը:
«Մենք էլ կիսվեցինք իրենց դիրքորոշումների վերաբերյալ մեր ընկալումներով, նաև տարբեր զգայուն հարցերի շուրջ ՌԴ պահվածքի վերաբերյալ մեր ընկալումներով»,- ընդգծեց ԱԳ նախարարը:
Միրզոյանը արդյունավետ համարեց ռուս գործընկերոջ հետ հանդիպումը: