Կինը դանակահարել է ամուսնուն․ ի՞նչ է պատահել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 5-ի կեսգիշերին ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վարդենիս» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կողմնային պատի կտրած-արնահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Ակունք գյուղի 29-ամյա մի բնակիչ: Նա հայտնել էր, թե ընկել է իրենց տան տանիքից: Հայտնել է ՀՀ ոսստիկանությունը։
ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 4-ի ուշ երեկոյան Արտանիշ գյուղի տներից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 28-ամյա տանտիրուհին խոհանոցային դանակով խփել և մարմնական վնասվածք է պատճառել ակունքցի 29-ամյա երիտասարդին:
28-ամյա կինը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վարդենիսի քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում է նախաքննություն: