Ողբերգական դեպք՝ Վանաձորում. հայտնի «Գլորիա» ֆաբրիկայից հիվանդանոց տեղափոխված Հնդկաստանի քաղաքացին մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:40-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ժամը 08:20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի «Գլորիա» կարի ֆաբրիկայից շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու, ով հիվանդանոցում հանկարծամահ է եղել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Տարոնի բաժնի պետ Արսեն Աղումյանը:
Ոստիկաններին և քննիչներին բժիշկները հայտնել են, որ մահացածը իրենց մոտ է տեղափոխվել «Կոլապս, հանկարծակի սրտային մահ» ախտորոշմամբ, ինչն էլ դարձել է հանկարծամահության պատճառ:
Ոստիկանները և քննիչները պարզել են նաև, որ մահացածը Հնդկաստանի հանրապետության քաղաքացի Մոհամմադ Այլասինն է:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: