Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Ալավերդի համայնքում, իշխանության զավթում է. Արման Թաթոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Ալավերդի համայնքում, իշխանության զավթում է՝ քաղաքացիների կողմից անմիջականորեն ընտրված ներկայացուցչական մարմնին՝ ավագանուն և համայնքի ղեկավարի պաշտոնին ապօրինի տիրանալու միջոցով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը:

«Սա ակնհայտ ոտնձգություն էր իր համայնքում իշխանություն ձևավորած ժողովրդի քաղաքական իրավունքների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման նկատմամբ։ Այն ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված է՝ որպես ժողովրդավարության էական հիմք և կազմում է սահմանադրական կարգի անբաժան մասը։

Սահմանադրական կարգի և քաղաքացիների հիմնարար իրավունքների նկատմամբ այս ոտնձգությունը տեղի ունեցավ Հայաստանում կառավարում իրականացնող կենտրոնական քաղաքական իշխանության անմիջական միջմատությամբ և ուղղորդմամբ։

Նախ, սկզբից մինչև վերջ Ալավերդի համայնքապետարանի շենքում, ավագանու աշխատանքներին մասնակցում էր, այդ թվում՝ նիստի և քվեարկության անցակացման վայրում, Ազգային ժողովի կառավարող խմբակցության պատգամավոր (օրենքի դրույթի ի չարը գործադրմամբ)՝ թույլ տալով իր լիազորություններից չբխող արարքներ։

Նա իր հանցավոր պահվածքով բացահայտ ցույց էր տալիս, որ կենտրոնական իշխանության ներկայացուցիչ է և վայելում է ոստիկանների հովանավորչությունը։

ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորն արհամարհական վերաբերմունքով անընդհատ ցուցադրում էր իր այդ առավելությունը (իրականում՝ թվացյալ) քվեարկության վայրում ներկա Ալավերդի համայնքի ղեկավարի, ավագանու անդամների և հանրության նկատմամբ՝ «մատ թափ տալով», պարբերաբար օգտագործելով արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ, այդ թվում՝ հայհոյանքներ։

Դրանից բացի, ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորի այդպիսի վարքագիծը հաստատվում է նաև նիստի ավարտից հետո համայնքապետերանի շենքի դիմաց հավաքված քաղաքացիների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, ինչպես նաև ոստիկանների և ՔՊ-ական ավագանու անդամների հետ անձնական ջերմ հարաբերությունների բացահայտ ցուցադրումով։ Ավելին, նա ներկա է եղել ինչպես նիստից առաջ, այնպես էլ նիստի ու քվեարկության ամբողջ ընթացքում, որով ոտնահարվել է քվեարկության գաղտնիության օրենքով սահմանված պահանջը։

Խիստ դատավարտելի է, որ համայնքապետարանի շենք էին բերվել ոստիկաններ ընդդեմ այն քաղաքացիների, ովքեր իրենց անմիջական քվեով Ալավերդիում ձևավորել են իշխանություն և իրենց սահմանադրական իրավունքներն իրացնելով՝ հավաքվել էին համայնքապետարանի շենքի մոտ։

Ակնհայտ էր նաև, որ ոստիկանները գործում էին կենտրոնական քաղաքական իշխանության «հրավերով»։ Այս մասին էր վկայում այն, թե ինչպես էին նրանք հովանավորում ԱԺ նշված պատգամավորի՝ օրենքը կոպիտ խախտող արարքները։ Նրանք, օրինակ, քաշքշում էին, անհանդուրժող ու կոպիտ էին ավագանու այն անդամների նկատմամբ, որոնք քաղաքական իշխանության մաս չեն կազմում։

Անգամ նիստի ավարտից հետո ոստիկաններն այնքան էին տարված քաղաքական իշխանության մաս կազմող ավագանու անդամների մասին «հոգ տանելով», որ նույնիսկ խոչընդոտում էին լրագրողների մասնագիտական աշխատանքը՝ թույլ չտալով հարցերով «անհանգստացնել» ավագանու անդամներին ու պատգամավորին։

Այդ ամենը ոստիկաններն անում էին տեղում անվտանգություն ապահովելու պատրվակով, բայց իրականում զբաղված էին կենտրոնական քաղաքական իշխանության ապօրինի արարքների բացահայտ հովանավորչությամբ։

Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցով հրավիրված նիստին մասնակցելու և նիստը վարելու իրավունք ունի այդ պահին համայնքի գործող ղեկավարը, ինչպես նաև ավագանու անդամները։ Սրանք օրենքով երաշխավորված քաղաքական իրավունքներ են, որոնք սահմանափակելու իրավասություն ոստիկանները չունեն, առավել ևս, երբ դա տեղի է ունենում քաղաքական իշխանության հրահանգով։

Այս ամենը վկայում է կենտրոնական քաղաքական իշխանության կողմից տեղական ինքնակառավարման ինքնուրույնության ոտնահարման, ինչպես նաև այդ համակարգի նկատմամբ ամբողջական վերահսկողություն հաստատելու մասին»,- գրել է նա։

Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг Ирана
Самое популярное