Բուլղարիայի նախագահը վետո է դրել Ուկրաինային զենք տրամադրելու պայմանագրի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը վետո է դրել Ուկրաինային շահագործումից հանված զրահափոխադրիչների մատակարարման վրա, որոնք ավելի վաղ հաստատվել էին խորհրդարանի կողմից։ Այս մասին հայտնում է բուլղարական BTA գործակալությունը։
«Նախագահ Ռումեն Ռադևը վետո է դրել Ուկրաինային զրահատեխնիկա մատակարարելու պայմանագրի վրա»,- նշվում է զեկույցում։
Բուլղարիայի Ժողովրդական ժողովն ավելի վաղ վավերացրել էր համաձայնագիրը տեղի ՆԳՆ-ի և Ուկրաինայի պաշտպանության նախարարության միջև հին զրահափոխադրիչների խմբաքանակը Կիև տեղափոխելու մասին։