Վայոց ձորի մարզի Գետափ և Կոտայքի մարզի Զովք բնակավայրերում էլեկտրական շչակներ են գործարկվելու
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրում դեկտեմբերի 4-ի ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն և «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» թեմայով դասընթաց, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեկտեմբերի 4-ին Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Զովք գյուղական բնակավայրի միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում գործարկվելու է էլեկտրական շչակ:
Փրկարար ծառայությունը նշված բնակավայրերի բնակիչներին խնդրում է չանհանգստանալ։