Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմագերիների փոխանակումները շարունակվում են. Զելենսկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմագերիների փոխանակումը շարունակվում է: Դրանք տեղի են ունենում ոչ հրապարակային և հաճախ տեղի են ունենում հենց մարտի դաշտում, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Associated Press-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Ուկրաինան լրացնում է փոխանակման ֆոնդը, իսկ գերիների փոխանակումները շարունակվում են։
«Մենք փոխակվում ենք։ Մենք լրացնում ենք մեր փոխանակման ֆոնդը, և հետո տեղի են ունենում փոխանակումներ: Շատ հաճախ մենք ռազմագերիներին փոխանակում ենք ոչ այնքան բարձրաձայն, ոչ հրապարակավ։ Անկեղծ կլինեմ՝ մենք նրանց փոխանակում ենք հենց մարտի դաշտում: Երբ մենք ունենք նրանց 10 գերի, իսկ նրանք ունեն մեր տղաներից մի քանիսին, մենք փոխանակվում ենք։ Հրամանատարներն այս ամենի համար հրահանգներ ունեն, և նրանք գիտեն, թե ինչ անել», - ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ վերջին վեց ամսվա ընթացքում Ուկրաինան կարողացել է գերությունից վերադարձնել շուրջ 100 զինվորականի։
Զելենսկին հավելել է, որ ևս մի քանի հազար ուկրաինացի պաշտպաններ գերության մեջ են, հայտնում է РБК-Украина-ն։