Ինչպես է պետությունն աջակցելու ՀՀ ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերի վճարման դեպքում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻնչպես է պետությունն աջակցելու ՀՀ ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերի վճարման դեպքում և ովքե՞ր են լինելու շահառուները, ո՞ւմ վրա է տարածվում կառավարության վերջին որոշումը։
Այս հարցերին ասուլիսի ժամանակ պատասխանեց ՊԵԿ Մաքսային հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը։
«Շահառուներն են այն անձինք, ովքեր կա՛մ ՀՀ քաղաքացի են, կա՛մ մշտապես բնակվում են ՀՀ-ում և մեքենա են ներմուծում, որը գրանցված և հաշվառված է երրորդ երկրում, այսինքն՝ ոչ ԵԱՏՄ անդամ հանդիսացող երկրում։ Գործնական օրինակ՝ Վրաստանում ձեռք է բերվում հաշվառված տրանսպորտային միջոց և այդ տրանսպորտային միջոցով գալիս է ՀՀ։ Վճարների հաշվարկը ԵԱՏՄ օրենսդրությամբ է ընթանում, կա որոշում, որով սահմանվում է անձնական օգտագործման մեքենաների վճարների հաշվարկի մեթոդաբանությունը, որը կախված է լինելու շարժիչի ծավալից, կապ չունի ինչ արժողությամբ մեքենայի մասին է խոսքը»,- նշեց Կարապետյանը։
ՊԵԿ Մաքսային հսկողության վարչության պետի խոսքով` պետությունը, հասկանալով, որ 9000 քաղաքացի, ովքեր իրենց մեքենաներով եկել են այստեղ, բնականաբար արդեն ձեռք են բերել մեքենաները, և դա իրենց կաշկանդում է և հենց դրա համար էլ դիմել են պետությանը, որպեսզի աջակցի:
«Պետությունն էլ փորձել է որոշակի միջոցներ գտնել, որը կարող որոշակի դժգոհություններ առաջացնել։ Մենք մի տարբերակ ենք ձևակերպել, որ այն անձինք, ովքեր մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ, ժամանակավոր ներմուծել են տրանսպորտային միջոցներ։ Կառավարությունը ժամանակ է տալիս մինչև տարվա վերջ՝ դեկտեմբերի 30-ը, մաքսազերծել այդ տրանսպորտային միջոցը, և պետությունը կսուբսիդավորի որոշակի չափով գումար»,- հավելեց նա: