Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը ևս մեկ օրով երկարաձգել են զինադադարը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելն ու ՀԱՄԱՍ-ը վերջին պահին՝ վաղ առավոտյան զինադադարի ավարտից քսան րոպե առաջ, կարողացան պայմանավորվել այն ևս մեկ օրով երկարաձգելու մասին։
BBC-ի փոխանցմամբ՝ նրանք չեն կարողացել համաձայնության գալ մինչև վերջին պահը, քանի որ ՀԱՄԱՍ-ը հինգշաբթի առաջարկում է պատանդներից ազատ արձակել յոթ կանանց և երեխաների և հավելյալ հանձնել մահացած իսրայելցիների երեք դի, քանի որ պատանդ վերցված ավելի շատ կանայք և երեխաներ չեն գտնվել։
Իսկ Իսրայելը պնդում էր, որ հինգշաբթի օրը պետք է տասը կենդանի կանայք և երեխաներ ազատ արձակվեն, և մինչև վերջ պնդեց իրենը:
Դրանից հետո ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ նույն պայմաններով զինադադարը մեկ օրով երկարացվել է։