Չպետք է թերագնահատենք Ռուսաստանին. Մոսկվան ձմռանն ընդառաջ հրթիռների մեծ պաշար է կուտակել. Ստոլտենբերգ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ի ղեկավար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը ձմռանն ընդառաջ հրթիռների մեծ պաշար է կուտակել։ Նա ասել է, որ Ռուսաստանը նոր փորձեր է անում հարվածելու Ուկրաինայի էլեկտրացանցերին և էներգետիկ ենթակառուցվածքին՝ «փորձելով Ուկրաինան թողնել մթության և ցրտի մեջ», գրում է aljazeera.com-ը:
«Ռուսաստանն այժմ ավելի թույլ է ռազմական, քաղաքական և տնտեսական առումներով, բայց միևնույն ժամանակ մենք չպետք է թերագնահատենք Ռուսաստանին», - ասել է նա ՆԱՏՕ-ի անդամ երկների ԱԳ նախարարներին Բրյուսելում:
«Կարևոր է, որ Ուկրաինայի հետ մեր համերաշխությունը դրսևորվի ոչ միայն խոսքով, այլև գործով։ Սրանք կոնկրետ գործողություններ են, մենք դրանց ավելի շատ կարիք ունենք, և մեզ անհրաժեշտ է կայուն և ուժեղացված աջակցություն», - հավելել է նա: