Ստեփանծմինդա-Լարս ճանապարհն առաջիկայում պետք է բացվի նաեւ բեռնատարների համար. մաքսային կցորդ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆերկա պահին «Վերին Լարս» անցակետում կուտակվել է 1 700 հայկական բեռնատար։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նոյեմբերի 29-ին ասել է Ռուսաստանի «Վերին Լարս» անցակետում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։ Նա պարզաբանել է, որ դեպի Ռուսաստան կողմում կուտակվել է 800 հայկական մեքենա, Ռուսաստանից՝ 900։
Հակոբյանն ավելացրել է, որ բեռնատարների համար Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը դեռ փակ է, բայց առաջիկայում պետք է բացվի։ «Ճանապարհով երթեւեկությունը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար»,- ավելացրել է նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ի դրությամբ «Վերին Լարս» անցակետում կուտակված հայկական բեռնատարների թիվը կազմում էր 1 600։