Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանին տնտեսական աղետ է սպառնում, իսկ Փաշինյանի հեչ պետքն էլ չէ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արդեն 5-րդ օրն է հազարավոր հայկական բեռնատարներ կանգնած են Վերին Լարսի անցակետում և չեն կարողանում մուտք գործել Ռուսաստան` գյուղմթերք և այլ ապրանքներ տեղափոխելու համար։
 
Բեռնափոխադրողներն ահազանգում են, որ ապրանքը ճանապարհին փչանում է, երեկ նույնիսկ մի քանի բեռնատար հետ են ուղարկել, որոնց մեջ գյուղմթերք և ծաղիկներ են եղել։ Ապրանքն ամբողջությամբ փչացել է, ընդ որում դրանք այն բեռնափոխադրողներն են եղել, որոնք տարիներ շարունակ աշխատել են Ռուսաստանում և երբեք որևէ խնդրի չեն բախվել։ Ռուսաստանը հայկական բեռնատարների մուտքի արգելքը պարզաբանում է ֆիտոսանիտարական նորմերով, սակայն յուրաքանչյուրի համար էլ պարզ է, որ խնդիրը գլխավորապես քաղաքական է, և արմատները պետք է փնտրել Հայաստանի ներկայիս իշխանության վարքագծում։

Խնդրի քաղաքական լինելու մասին նույնիսկ Ազգային Ժողովի նախագահն է երեկ ճեպազրույցում ակնարկել։ Խնդիրները Ռուսաստանի հետ կարգավորելու հայ արտահանողների և արտադրողների պրոբլեմները լուծելու փոխարեն, իշխանությունները կրկին իրենց նետել են պոպուլիզմի գիրկը։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե՝ «Որևէ Լարսի անցակետ փակելը մեր վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական և ոչ տոնական սեղաններին։ Հիմա չափազանց կարևոր է, որ հայերը Հայաստանում և սփյուռքում գնեն բացառապես հայկական արտադրության ապրանքներ»։

Մի կողմ թողնենք այս հայտարարության ողջ անհեթեթությունը, առավել ևս, որ ՔՊ-ականները վաղուց իրենք էլ առանձնապես հայկական ապրանքներով չէ, որ գոյատևում են։ Ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհի ցանկացած երկրում մարդիկ գնելու են թարմը, էժանը, մատչելին, ուստի և իշխանությունների թիվ մեկ պարտականությունը ոչ թե մարդկանց հիմար խորհուրդներ տալն է, այլ նրանց խնդիրները կարգավորելը։ Վերջին տվյալներով Լարսի անցակետում 2600-ից ավելի բեռնատար է կանգնած։ Ռուսաստանն իրավիճակը մեղմելու որևէ քայլ առանձնապես չի էլ անում։ Պետեկամուտների կոմիտեից էլ հայտարարում են, թե հարցը վերահսկվում է, թե ինչպե՞ս, ոչ մի մեկնաբանություն։ Ըստ էության, Ռուսաստանն ընդամենը մեկ անցակետի փակումով ցույց է տալիս Հայաստանի խնդիրները, որ ԵԱՏՄ-ի հետ կապող ճանապարհների այլընտրանք Հայաստանը չունի և պարտադրված մնալու է Ռուսաստանի հույսին։ Պարզ ասած, Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է։ Առաջիկայում նաև հնարավոր է գազի գնի թանկացում։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նույնիսկ չի բացառում, որ Հայաստանը սկսի գազ գնել Իրանից։ Միևնույն ժամանակ խոստովանում է, որ այսօր գործող խողովակի տրամագիծը չի կարող ապահովել ամբողջական ծավալը և լավագույն դեպքում կարող է միայն մի մասը ապահովել՝ դրա դիմաց էլեկտրաէներգիա հանձնելով Իրանին։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն էլ չի հերքում գազի գնի բարձրացման հնարավորությունը։ Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ եթե սահմանին գազի գնի փոփոխություն չլինի` չի կարծում, թե վերանայման գործընթաց լինի։ Վերջին բանակցությունների արդյունքում ամռանն է պայմանագիր կնքվել և առաջիկա տարիների համար ֆիքսվել է նույն գումարը, ինչը, սակայն, Ռուսաստանին բոլորովին չի կաշկանդում առաջիկայում հենց սահմանին Հայաստանի համար բարձրացնելու գազի գինը, ինչից հետո իշխանությունները կամ պետք է ստիպված լինեն կտրուկ բարձրացնել սակագները Հայաստանի բնակչության համար, կամ էլ փոխհատուցեն Հայաստանի բյուջեի հաշվին, ինչը գրեթե նույնն է, քանի որ գումարներն ի վերջո գնալու են հարկատուների գրպանից, իսկ գազի գնի բարձրացումը շղթայական ազդելու է բոլոր ապրանքների գների վրա։
 
Փաստացի, Հայաստանն առաջիկայում լուրջ տնտեսական խնդիրների է բախվելու, իսկ գործող իշխանությունների և նրանց ղեկավար Նիկոլ Փաշինյանի հեչ պետքն էլ չէ։ Հայաստանի իշխանությունների կողմից ՀԱՊԿ աշխատանքներին մասնակցելուց հրաժարվելով և Հայ-ռուսական հարաբերությունների սրման ֆոնին ուշագրավ է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը շարունակում է մնալ պահանջված միավորում, ու Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը ժամանակի ընթացքում լիարժեք կվերականգնի իր մասնակցությունը Կազմակերպության աշխատանքներին, որը բոյկոտում է տևական ժամանակ։ Ի վերջո ՀԱՊԿ-ը տարիներ շարունակ եղել է և առայժմ մնում է միակ անվտանգային համակարգը, որին մասնակցում է Հայաստանը։ Այստեղ տեղին է հիշել «Համահայկական ճակատ» շարժման ղեկավար Արշակ Կարապետյանի խոսքերը, թե Հայաստանի գործող իշխանությունները չեն հասկանում, որ Ազգային անվտանգությունը համապարփակ հասկացություն է, բաղկացած է ռազմական, տնտեսական, էներգետիկ անվտանգությունից և այլն։ Իսկ Հայաստանի միակ ռազմավարական անվտանգային գործընկերը եղել է և մնում է Ռուսաստանի Դաշնությունը։ Իսկ թե ո՞ւր են տանում Հայաստանի Հանրապետությունը գործող իշխանությունները, ինչ անվտանգային խնդիրների առաջ կարող է կանգնել վաղը մեր երկիրը, հետևություները թողնում ենք ձեզ․․․
 
Հայկ Առաքելյան
Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силе
Самое популярное