Զելենսկին նշել է երեք հիմնական հաղթանակները, որոնք պետք է ունենա Ուկրաինան Ռուսաստանի դեմ պայքարում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինային անհրաժեշտ է երեք հիմնական հաղթանակ, որոնք կխթանեն նրան ՌԴ-ի դեմ պայքարում, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկեւիչսի հետ համատեղ մամուլի ասուլիսում, տեղեկացրել է «РБК-Украина»-ն։
Զելենսկու կարծիքով՝ առաջին հաղթանակը լինելու է ԱՄՆ Կոնգրեսի որոշումը Ուկրաինային աջակցության ցուցաբերման վերաբերյալ։
«Առաջինը. Կոնգրեսի հետ կապված այդ մարտահրավերը հեշտ չէ, ամեն ինչ չէ, որ նրանից է կախված։ Բայց Ուկրաինան պետք է իրենից կախված ամեն ինչ անի, որպեսզի օգնությունը լինի»,- ասել է նախագահը։
Երկրորդ հաղթանակը Եվրամիության աջակցությունն է։ Մասնավորապես, որպեսզի Ուկրաինան ստանա 50 մլրդ եվրոյի օգնության փաթեթը։
Եվ երրորդ հաղթանակը երկխոսությունն է ԵՄ-ին Ուկրաինայի ապագա անդամակցության մասին։
«Սա մոտիվացիոն քայլ է մեզ համար, նրանց համար, ովքեր աշխատում են, սովորում, եւ նրանց համար, ովքեր պետք է ամեն օր մոտիվացվեն տարբեր քայլերով, ովքեր իրենց կյանքը կտան մարտադաշտում։ Ես կարծում եմ, որ այսօր այս երեք բաները կարեւոր են, եւ մենք առաջիկայում պետք է արդյունքի հասնենք»,- ավելացրել է նա։