Տնտեսագետը՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացման հնարավոր հետևանքների մասին. դա 3 Սպիտակի երկրաշարժի է հավասարազոր
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵթե Հայաստանը լուրջ խնդիրներ ունենա Ռուսաստանի հետ, ապա դա Հայաստանի տնտեսության վրա կունենա Սպիտակի երեք երկրաշարժերի հետեւանքներին համարժեք ազդեցություն։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսական գիտությունների դոկտոր Կարեն Ադոնցը։
«Եթե նույն խնդիրներն ունենանք Արևմուտքի հետ, ապա դա նման կլինի Սպիտակի երկու երկրաշարժերի հետևանքին՝ հաշվի առնելով ֆինանսական հոսքերը»,- նշեց նա։
Փորձագետը հիշեցրեց, որ Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից ոչ միայն մեծ է, այլև հսկայական է և ժամանակի ընթացքում միայն ուժեղացել է։
«Զբոսաշրջիկների կեսից ավելին գալիս է Ռուսաստանից, արտահանման հիմնական մասը գնում է Ռուսաստան, էլ չեմ խոսում ենթակառուցվածքների ևէներգետիկ ռեսուրսների մասին»։
Եթե Ռուսաստանը ոչ թե պարզապես նախազգուշացում է անում, այլ իրական քայլեր ձեռնարկում, ինչպես վերջերս եղավ կոնյակի դեպքում, ապա այդ հետեւանքները նույնիսկ դժվար է պատկերացնել։ Սարսափելի պատկեր կլինի։
Ուստի քայլերն ու հայտարարությունները պետք է հաշվարկել, դրանք պետք է հավասարակշռված լինեն, այլապես տնտեսական աճը և այլ ազդեցությունները շատ արագ կցրվեն»,- ընդգծեց Ադոնցը։
Նշենք, որ հայ-ռուսական հարաբերությունները կտրուկ վատթարացան Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան լայնամասշտաբ ագրեսիայից հետո, որի արդյունքում ավելի քան 100 հազար արցախահայեր դարձան հարկադիր տեղահանվածներ Հայաստանում, իսկ Արցախն ամբողջությամբ օկուպացվեց Ադրբեջանի կողմից։
Դրանից հետո Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները սկսեցին հրաժարվել Ռուսաստանի հետ կապված կազմակերպությունների ժողովներին մասնակցելուց։ Բացի այդ, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության առանձին քաղաքական գործիչներ միմյանց հեղեղեցին փոխադարձ մեղադրանքներով։ Առայժմ այս ամենը լուրջ տնտեսական հետևանք չի ունեցել։
Արամ Դանիելյան