Տղամարդկանց հավաքականը դարձել է շախմատի Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր
ՍՊՈՐՏՀայաստանի տղամարդկանց հավաքականը դարձել է շախմատի Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր։
Առաջնության վերջին խաղափուլում Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով կարևոր հաղթանակ է տարել Մայքլ Ադամսի նկատմամբ:
Թիմի մնացած անդամների խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Այսպիսով Հայաստանի հավաքականը 2.5-1.5 հաշվով հաղթել է Անգլիայի թիմին՝ նվաճելով բրոնզե մեդալ: