09։30-ի դրությամբ Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհը փակ է կցորդով մեքենաների համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 21-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ առատ ձյան պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ (Սարավանի լեռնանցք) ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Այս մասին հայտնում են «Ճաբապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Նշենք նաև, որ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Դժվարանցանելի են Լանջիկ-Մաստարա, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները, Ծիլքար գյուղի հատվածը և Դիլիջանի ոլորանները։
«Մեղրու սար», Գորայք-«Զանգեր» և Սարավան-«Զանգեր» (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ) կոչվող հատվածներում, Աբովյան քաղաքում, Ախուրյան գյուղում և Գեղարքունիքի մարզում տեղում է ձյուն:
Տիգրանաշենի ոլորաններին (բուք), Լանջիկ-Մաստարա, Գյումրի-Աշոցք-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։