Ինքնաձիգով զինված տղամարդը մտել էր օպերատիվ կառավարման կենտրոն․ ոստիկանության մայոր էր մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆSHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2022 թվականի ապրիլի 16-ին Արցախի Հանրապետությունում տեղի բնակիչ Սերգո Շ.-ն «ԱԿՍ-74» տիպի ինքնաձիգով մտել է Արցախի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի հերթապահ ծառայություն և սկսել կրակոցներ արձակել տեղում ծառայություն կատարող Ճանապարհային ոստիկանության ավագ տեսուչի ուղղությամբ:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանությունում նաև օպերատիվ ու հավաստի տեղեկություններ են ստացվել, որ Սերգո Շ.-ի կրակոցների հետևանքով ոստիկանության 40-ամյա մայորը հրազենային վնասվածքներից մահացել է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, դեպքի փաստով ոստիկանները նաև հայտնաբերել են ականատես վկային, ում ինքնությունը, նախաքննության շահերից ելնելով, չենք հրապարակում, իսկ դեպքի փաստով ձևակերպված փաստաթղթերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնվելու և նախաքննություն իրականացնելու ուղղությամբ, ինչպես նաև ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հանցագործության գործիք ավտոմատը և կատարողին հայտնաբերելու ուղղությամբ: