Հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է` MArG 155 ինքնագնաց հաուբիցներ կուղարկի Հայաստան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ MArG 155 ինքնագնաց հաուբիցներ կուղարկի Հայաստան. Այս մասին փոխանցում է Idrw պարբերականը։
Ըստ աղբյուրի՝ Հայաստանի հետ գործարքը հիմնված է երկու երկրների միջև աճող ռազմավարական գործընկերության վրա։ Ընդ որում Հնդկաստանը դառնում է Հայաստանին պաշտպանական տեխնիկայի առանցքային մատակարարը: