Թուրքիան և Հունաստանը կկարողանան լուծել բոլոր խնդիրները, եթե գործընթացից դուրս մղեն երրորդ երկրներին․ Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան և Հունաստանը կկարողանան լուծել բոլոր խնդիրները, եթե գործընթացից դուրս մղեն երրորդ երկրներին։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Հուսով եմ, որ մենք Հունաստանի հետ նոր գործընթաց կսկսենք»,-նշել է Թուրքիայի ղեկավարը։ Նրա խոսքով՝ հանրապետությունը մտադիր է նվազեցնել թշնամիների թիվը և ավելացնել ընկերների թիվը։
Նա վստահություն է հայտնել, որ կողմերը կկարողանան բանակցությունների միջոցով լուծել որոշ հարցերի շուրջ տարաձայնությունները։