«Բլեֆ» օպերացիան. քաղաքագետ Տարասովը Հայաստանի ռազմականացման գործում Փարիզի նկատմամբ Բաքվի դժգոհությունների մասին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐSvpressa.ru-ն գրում է, որ Ֆրանսիան ռազմականացնում է Հայաստանը, և դա սպառնում է տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն։ Նա այդպես մեկնաբանեց «Բաստիոն» հարձակողական զրահատեխնիկա Հայաստան ուղարկելը:
Հայտնի է, որ դրանք ի սկզբանե նախատեսված են եղել Ուկրաինայի համար, սակայն ըստ Ouest France հրատարակության, Կիևը «Բաստիոն»-ը վատ պաշտպանված է համարել հրետանուց և հակատանկային հրթիռներից և հրաժարվել է դրանցից:
Հաջիզադեն «Սպուտնիկ Ադրբեջան»-ին ասել է, որ այդ տեխնիկայի փոխանցումը կծառայի «Հայաստանի ռազմական ներուժի և կործանարար գործունեության ուժեղացմանը», և որ Ֆրանսիայի գործողությունները ցույց են տալիս Փարիզի շահերի ապակողմնորոշվածություն։
Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերով փորձագետ, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը svpressa.ru-ին տված հարցազրույցում Բաքվից ստացված նման հաղորդումներն անվանել է «կրակոց օդում»։ «Դե, ասենք թե ֆրանսիացիները պայմանականորեն երեք տանկ և երկու զրահափոխադրիչներ են մատակարարել։ ԵՎ ի՞նչ: «Բլեֆ» օպերացիան ընթացքի մեջ է։ Ադրբեջանը լուծել է իր պատմական խնդիրը, նա վերականգնել է վերահսկողությունը տարածքների նկատմամբ, և վերջակետ»,- պարզաբանել է հրատարակության զրուցակիցը։
Տարասովը հավելել է, որ Երևանը միշտ էլ եղել է արևմտամետ, նույնիսկ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի օրոք, գոնե «միանշանակ ռուսամետ չի եղել»։ Իսկ ներկայիս կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը «ուղղակի իրավիճակը բացարձակ է դարձրել»։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը