Ծանրորդ Գոռ Սահակյանը դարձել է աշխարհի չեմպիոն
ՍՊՈՐՏԾանրորդ Գոռ Սահակյանը դարձել է աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր:
Մեքսիկայի Գվադալախարա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդների առաջնության տղամարդկանց 67 կգ քաշային կարգում Սահակյանը պոկում վարժության ժամանակ գլխավերևում պահել է 140 կգ և դարձել փոքր ոսկե մեդալակիր:
Հրում վարժության ընթացքում նա բարձրացրել է 165 կգ և նվաճել փոքր արծաթե մեդալ:
Երկամարտի 305 կգ արդյունքով Գոռ Սահակյանը դարձել երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն: