Ժաննա Անդրեասյաննն այսօրվա հրդեհի առթիվ այցելել է ԵՊՀ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Երևանի պետական համալսարան: Նախարարը տեղում ծանոթացել է այսօր առավոտյան ԵՊՀ-ի առաջին մասնաշենքի նկուղային հարկում բռնկված հրդեհի հետևանքով ստեղծված իրավիճակին: Հայտնել է գերատեսչությունը։
Այնուհետև Ժաննա Անդրեասյանն այցելել է «Հերացի» համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացուն:
Նախարարը զրուցել է տուժած քաղաքացու հետ, հետաքրքրվել նրա ինքնազգացողությամբ և մաղթել շուտափույթ ապաքինում։
Տեղեկացնենք, որ տուժածի վիճակը մասնագետները գնահատում են բավարար: